Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2017 11:50

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը՝ Սարփոլ-է Զահաբում. «Ես վշտակցում են իւրաքանչիւրիդ»

Իսլ. յեղափոխութեան առաջնորդն այցելել է Սարփոլ-է Զահաբ եւ վշտակցել տեղի բնակիչներին ու երկրաշարժից տուժածներին:

«alikonline.ir» - Նոյեմբերի 12-ին Քերմանաշահ նահանգում տեղի ունեցած աւերիչ երկրաշարժի աղէտի գօտու իրավիճակին տեղում ծանօթանալու եւ տուժածների հետ հանդիպելու նպատակով, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին այսօր՝ նոյեմբերի 20-ին անակնկալ այցով Քերմանշահ է ժամանել:

Այաթ. Խամենէին արդէն եղել է երկրաշարժից առաւել տուժած Սարփոլ-է Զահաբում եւ հանդիպել է տեղի բնակիչների եւ տուժածների հետ:

«Ես վշտակցում եմ իւրաքանչիւրիդ: Դուք ձեր տղամարդկութիւնն ու դիմադրողականութիւնն ապացուցել էք պարտադրեալ պատերազմի տարիներին, այժմ եւս նոյն կերպ վարւէք»,- ասել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը՝ յաւելելով. «Սա մեծ վիշտ է, որ մեր ժողովուրդն այս շրջաններում կորցրեց իր 500 հայրենակցի, սակայն, տեսէք, թէ Իրանի ողջ ժողովուրդն իրեն ոնց է պարտական համարում Քերմանշահին, եւ իւրաքանչիւրն իր կարողութեան սահմաններում փորձում է օգնութեան ձեռք մեկնել»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։