Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 21 Նոյեմբերի 2017 09:30

Գեներալ Սոլէյմանին յայտարարել է ԴԱԷՇ-ի «դարաշրջան»-ի աւարտի մասին

Իսլ. յեղափոխութեան պահակազօրի «Ղոդս» ուժերի հրամանատար գեներալ-լէյտենանտ Ղասեմ Սոլէյմանին յայտարարել է ԴԱԷՇ-ի իշխանութեան ոչնչացման եւ ահաբեկչական այդ խմբաւորման «դարաշրջան»-ի աւարտի մասին:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան պահակազօրի «Ղոդս» ուժերի հրամանատար գեներալ-լէյտենանտ Ղասեմ Սոլէյմանին յայտարարել է ԴԱԷՇ-ի իշխանութեան ոչնչացման եւ ահաբեկչական այդ խմբաւորման «դարաշրջան»-ի աւարտի մասին:

Ինչպէս տեղեկացնում է ԻՍՆԱ-ն՝ այս կապակցութեամբ նա հանդէս է եկել Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէիին հասցէագրւած իր պատգամում:

ԴԱԷՇ-ի դէմ վերջնական յաղթանակը նա պայմանաւորել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդի իմաստուն ղեկավարութեամբ, Իրաքի եւ Սիրիայի ժողովրդների, կառավարութիւնների, ԶՈՒ-ի, ժողովրդական զօրամիաւորումների եւ իսլամական սրբավայրերը պաշտպանող նահատակների ցուցաբերած դիմադրողականութեամբ:

Գեներալ Սոլէյմանիի յայտարարութիւնը հետեւել է ԴԱԷՇ-ի վերջին յենակէտը համարւող սիրիական Բուքեամալ բնակավայրի ամբողջական ազատագրմանը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։