Հա

Քաղաքական

21/11/2017

Սպահանում մեկնարկել է «Միջուկային գործակցութիւն. Ձեռքբերումներ եւ հեռանկարներ» թեմայով խորհրդաժողովը

Սպահանում, այսօր՝ նոյեմբերի 21-ին մեկնարկել է Իրանի եւ Եւրոմիութեան միջեւ բարձր մակարդակի բանակցութիւնների երրորդ փուլի շրջանակում նախատեսւած «Միջուկային գործակցութիւն. Ձեռքբերումներ եւ հեռանկարներ» թեմայով խորհրդաժողովը:

«alikonline.ir» - Սպահանում, այսօր՝ նոյեմբերի 21-ին մեկնարկել է Իրանի եւ Եւրոմիութեան միջեւ բարձր մակարդակի բանակցութիւնների երրորդ փուլի շրջանակում նախատեսւած «Միջուկային գործակցութիւն. Ձեռքբերումներ եւ հեռանկարներ» թեմայով խորհրդաժողովը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչին, արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով ԵՄ-ի բարձրագոյն յանձնակատարի տեղակալ Հելգա Շմիտը եւ միջազգային ու խորհրդարանական հարցերով Իրանի ատոմական էներգիայի կազմակերպութեան ղեկավարի տեղակալ Բեհրուզ Քամալւանդին երկօրեայ այս խորհրդաժողովի հիմնական զեկուցաբերներն են:

Նշենք, որ երէկ՝ նոյեմբերի 20-ին մեկնարկել է Իրանի եւ Եւրոմիութեան միջեւ բարձր մակարդակի բանակցութիւնների երրորդ փուլը: Բանակցութիւնների այս փուլը հետեւում է Միջուկային համապարփակ համաձայնագրի կայացումից յետոյ կողմերի միջեւ Թեհրանում եւ Բրիւսէլում կայացած բանակցային նախորդ երկու փուլերին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։