Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 22 Նոյեմբերի 2017 09:10

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը պատասխանել է գեներալ Սոլէյմանիի նամակին

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէիին պատասխանել է ԴԱԷՇ-ի իշխանութեան ոչնչացման մասին Իսլ. յեղափոխութեան պահակազօրի «Ղոդս» ուժերի հրամանատար գեներալ-լէյտենանտ Ղասեմ Սոլէյմանիի նամակին:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէիին պատասխանել է ԴԱԷՇ-ի իշխանութեան ոչնչացման մասին Իսլ. յեղափոխութեան պահակազօրի «Ղոդս» ուժերի հրամանատար գեներալ-լէյտենանտ Ղասեմ Սոլէյմանիի նամակին:

Իր ուղերձում այաթ. Խամենէին շնորհաւորելով գեներալ Սոլէյմանիին մեծ յաղթանակի կապակցութեամբ, նշել է, որ այն ծանրագոյն հարւած էր ԱՄՆ-ի ներկայի եւ նախկին իշխանութիւններին եւ նրանց տարածաշրջանային արբանեակներին, որոնք ջանք չխնայեցին զինելու եւ պաշտպանելու ահաբեկչական այդ խմբաւորմանը, որպէսզի նրա միջոցով իրենց չարաբաստիկ իշխանութիւնը տարածեն Մերձաւոր Արեւելքում՝ սիոնիստական ռեժիմին դարձնելով տարածաշրջանի տիրակալը:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը զգուշացրել է, որ թշնամին անպատասխան չի թողնի այս ծանր հարւածը, եւ կը փորձի իր նենգ դաւադրութիւնը վերաարտադրել տարածաշրջանի մէկ այլ հատւածում, կամ մէկ այլ ձեւաչափով: Այդ իսկ պատճառով էլ նա բոլորին զգօնութիւնը չթուլացնելու եւ միասնականութիւնը պահպանելու կոչ է արել:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։