Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 22 Նոյեմբերի 2017 11:40

Նախագահը՝ Սոչի մեկնելուց առաջ. «Սիրիայի ապագան արտաքին ուժերը չեն որոշելու»

 Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների եռակողմ ձեւաչափով նիստին մասնակցելու նպատակով, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ առաւօտեան Սոչի է մեկնել:

«alikonline.ir» - Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների եռակողմ ձեւաչափով նիստին մասնակցելու նպատակով, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ առաւօտեան Սոչի է մեկնել:

Օդանաւակայանում կայացած ճեպազրոյցի ժամանակ, նախագահն անդրադառնալով տարածաշրջանի գործերին միջամտելու ԱՄՆ-ի եւ Իսրայէլի փորձերին, դրանք ձախողած համարեց՝ նշելով, որ Սիրիայի ապագան արտաքին ուժերը չեն որոշելու:

Խօսելով տարածաշրջանում կայունութիւն հաստատելու Իրանի քայլերի մասին, Հանրապետութեան նախագահն ասել է. «Ցաւօք, արդէն 6 տարի է, ինչ տարածաշրջանն անկայունութեան է մատնւել: Այս կապակցութեամբ Իրանն հէնց սկզբից պատասխանատւութիւն էր զգում, քանզի գիտակցում էր, որ Արեւմուտքի միջոցով ստեղծւած այս իրավիճակը Մեծ Մերձաւոր Արեւելքի ընդհանուր նախագծի եւ ԱՄՆ-ի հետապնդած փոփոխութիւնների մի մասնիկն է, որը պաշտպանում է նաեւ սիոնիստական վարչակազմը»:

Դոկտ. Ռոհանին նշել է, որ Սոչիի նիստին հետեւելու է համապատասխան յայտարարութիւն, որը, ըստ նրա՝ կուրւագծի Սիրիայի լուսաւոր ապագան:

«Սիրիայի ապագան արտաքին ուժերը չեն որոշելու»,- յատուկ ընդգծել է նա:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։