Հա

Քաղաքական

Կիրակի, 03 Դեկտեմբերի 2017 14:20

Հանրապետութեան նախագահ. «Տարածաշրջանում անվտանգութեան ամրապնդման միակ ելքը տնտեսական, գիտական ու մշակութային կապերի ամրապնդումն է»

Տարածաշրջանում անվտանգութեան ամրապնդման միակ ելքը տնտեսական, գիտական ու մշակութային կապերի ամրապնդումն է: «Շահիդ Բեհեշտի» նաւահանգստի առաջին ֆազի բացման հանդիսաւոր արարողութեան ժամանակ յայտարարել է դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Տարածաշրջանում անվտանգութեան ամրապնդման միակ ելքը տնտեսական, գիտական ու մշակութային կապերի ամրապնդումն է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին Չաբահարի «Շահիդ Բեհեշտի» նաւահանգստի առաջին ֆազի բացման հանդիսաւոր արարողութեան ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«Այս նաւահանգստի գործարկումը ոչ միայն Իրանի նահանգներից մէկի զարգացմանն ուղղւած քայլ է, այլ, նաեւ, տարածաշրջանի երկրների միջեւ փոխհասկացողութեան եւ միասնականութեան ամրապնդման ուղի է»,- ասել է դոկտ. Ռոհանին՝ յաւելելով, որ հաղորդակցութեան ուղիների գործարկումը կարող է նպաստել տարածաշրջանի երկրների առաւել մերձեցմանը:

Ակնարկելով այն փաստին, որ նաւահանգստի բացման արարողութեանը ներկայ են տարբեր երկրների դեսպաններ, շիա եւ սուննի հոգեւորականներ, նահանգային պատասխանատուներ եւ Չաբահար քաղաքի ու Սիստան եւ Բալուչիստան նահանգի ազգաբնակչութիւնը, Հանրապետութեան նախագահան նշել է. «Ոմանք կարծում են, թէ այս տարածաշրջանը հակամարտութիւնների, սուննիների եւ շիաների դիմակայութեան, ծայրայեղականների եւ արտատարածաշրջանային ուժերի ներկայութեան տարածաշրջան է: Սակայն, այսօր, Սիստանի եւ Բալուչիստանի ժողովուրդը հակառակն ապացուցեց»:

Դոկտ. Ռոհանին շեշտել է, որ կառավարութիւնը նպատակ ունի ամբողջացնել նաւահանգստի հետ կապւած նախագիծը, ինչից, ըստ նրա՝ կը շահեն ոչ միայն Չաբահար քաղաքն ու Սիստան եւ Բալուչիստան նահանգը, այլ, նաեւ, ողջ տարածաշրջանը:

Տարածաշրջանում անվտանգութեան ամրապնդման եւ գործակցութեան ընդլայնման համար, նա կարեւորել է երկրների միջեւ տնտեսական, գիտական ու մշակութային կապերի ամրապնդումը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։