Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 05 Դեկտեմբերի 2017 09:40

Դոկտ. Ալի Լարիջանի. «Իրանն ու Ռուսաստանը կանգնած են ահաբեկչութեան դէմ պայքարի առաջին գծում»

Իրանն ու Ռուսաստանը կանգնած են ահաբեկչութեան դէմ պայքարի առաջին գծում, եւ այդ ուղղութեամբ ծաւալում են սերտ համագործակցութիւն: Այս մասին յայտարարել է Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին:

«alikonline.ir» - Իրանն ու Ռուսաստանը կանգնած են ահաբեկչութեան դէմ պայքարի առաջին գծում, եւ այդ ուղղութեամբ ծաւալում են սերտ համագործակցութիւն: Այս մասին ռուսական «ITAR-TASS» գործակալութեան հետ զրոյցում յայտարարել է Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին:

Իսլ. խորհրդարանի խօսնակը, ով Մոսկւա է մեկնել մասնակցելու թմրադեղերի դէմ պայքարի միջազգային խորհրդաժողովին ռուսական գործակալութեան հետ զրոյցում ի թիւս այլ հարցերի անդրադարձել է նաեւ ահաբեկչութեան դէմ պայքարի թեմային՝ ընդգծելով, որ ի տարբերութիւն որոշ երկրների, որոնք բաւարարւում են ահաբեկչութեան դէմ պայքարի մասին բարձրաձայնելով միայն, պաշտօնական Թեհրանն ու Մոսկւան կանգնած են գործնական պայքարի առաջին գծում:

«Իրանն ու Ռուսաստանը կանգնած են ահաբեկչութեան դէմ պայքարի առաջին գծում: Միւսները միայն խօսում են այդ մասին: Ահաբեկչութեան դէմ պայքարի նպատակով ձեւաւորւել են տարբեր կոալիցիաներ, որոնք գործնականում ոչինչ չեն անում»,- ասել է դոկտ. Լարիջանին՝ յաւելելով, որ բոլոր աշխարհն է վկայում այն մասին, որ Թեհրանն ու Մոսկւան միակն են, որոնք գործնականում պայքարում են այդ երեւոյթի դէմ:

Խօսելով Սիրիայում ԴԱԷՇ-ի վերահսկողութեան տակ գտնւող ողջ տարածքների ազատագրման մասին, Իսլ. խորհրդարանի նախագահը դա համարելով խոշորագոյն ձեռքբերում եւ մեծ յաղթանակ՝ միաժամանակ զգուշացրել է, որ դա դեռւես չի նշանակում վերջնական յաղթանակ ու պայքարի աւարտ:

«Պէտք է ընդունենք այն փաստը, որ ահաբեկիչները Սիրիայում դեռեւս ունեն ճամբարներ, եւ ներթափանցում են նաեւ այլ երկրներ, իսկ դա նշանակում է, որ ահաբեկչութեան դէմ պայքարը դեռեւս չի հասել իր աւարտին»,- նշել է դոկտ. Լարիջանին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։