Հա

Քաղաքական

Կիրակի, 10 Դեկտեմբերի 2017 09:40

Թեհրանում է Բորիս Ջոնսոնը

Պաշտօնական այցով Թեհրանում է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը:

«alikonline.ir» - Պաշտօնական այցով Թեհրանում է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը:

Նրան արդէն ընդունել են ԱԳ նախար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը, Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին եւ Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:

Կայացած հանդիպումների ընթացքում քննարկւել են երկկողմ յարաբերութիւններին, տարածաշրջանային ու միջազգային իրադարձութիւններին վերաբերող հարցեր:

Կարեւորւել է յատկապէս երկկողմ առեւտրա-տնտեսական եւ ֆինանսա-բանկային յարաբերութիւնների ընդլայնումը:

Յատուկ ուշադրութիւն է դարձւել Միջուկային համապարփակ համաձայնագրին: Կարեւորւել է Գործարքի բոլոր մասնակիցների կողմից իրենց ստանձնած պարտաւորութիւնների լիարժէք եւ ամբողջական իրագործումը:

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին այսօր կընդունի Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին: Նախատեսւում է նաեւ նրա հանդիպումն Իրանի Ատոմական էներգիայի կազմակերպութեան ղեկավար դոկտ. Ալիաքբար Սալեհիի հետ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։