Հա

Քաղաքական

Կիրակի, 10 Դեկտեմբերի 2017 09:50

Նախագահը խորհրդարանին է ներկայացրել 1397 թւականի բիւջէի նախագիծը

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին խորհրդարանին է ներկայացրել 1397 թւականի բիւջէի նախագիծը:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ դեկտեմբերի 10-ին մասնակցել է Իսլ. խորհրդարանի նիստին, եւ ներկայացրել է 1397 թւականի պետբիւջէի նախագիծը:

Իր ելոյթում դոկտ. Ռոհանին նշել է, որ 1397 թւականի բիւջէի նախագիծը 12-րդ կառավարութեան նախընտրական բոլոր խոստումների մարմնաւորումն է:

«Տնտեսական ակտիւութեան, աշխատատեղերի ստեղծման, տնտեսական աճի, աղքատութեան վերացման, անհաւասարութեան կրճատման եւ տնտեսական ոլորտում մասնաւոր սեկտորի առաւել ներգրաւման հետ կապւած կառավարութեան նախընտրական բոլոր խոստումները կարելի է տեսնել բիւջէի նախագծում»,- ասել է Հանրապետութեան նախագահը՝ նշելով, որ այն կտրուկ տարբերւում է նախորդ տարիների նմանօրինակ նախագծերից. «Բիւջէի այս նախագիծը յստակօրէն ցոյց է տալիս, թէ բիւջէն միայն եկամուտների եւ ծախսերի ցուցակ չէ»,- ասել է նա:

Դոկտ. Ռոհանին 1397 թւականի պետբիջէի նախագիծը շրջադարձային է համարել՝ նշելով, որ բիւջէի հետ կապւած կառավարութիւնը նոր ընթացք է սկսել, որը շարունակւելու է նաեւ յաջորդ տարիներին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։