Հա

Քաղաքական

Կիրակի, 10 Դեկտեմբերի 2017 13:00

Հանրապետութեան նախագահ. «Մենք ամերիկացիների պէս չենք խախտում պայմանաւորւածութիւնները»

Իսլ. խորհրդարանին 1397 թւականի պետբիւջէի նախագիծը ներկայացնելիս, Հանրապետութեան նախագահը խօսել է նաեւ քաղաքական օրակարգային թեմաների մասին:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանին 1397 թւականի պետբիւջէի նախագիծը ներկայացնելիս, Հանրապետութեան նախագահը խօսել է նաեւ քաղաքական օրակարգային թեմաների մասին:

Անդրադառնալով Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ-ի նախագահի որոշմանը, դոկտ. Ռոհանին այն համարել է ԱՄՆ-ի եւ միջազգային սիոնիզմի հերթական դաւադրութիւնը:

«Ահաբեկչական խմբաւորումների միջոցով տարածաշրջանի ճնշւած ժողովրդների նկատմամբ վերհասկողութիւն սահմանելու մեծապետական ուժերի փորձերի ձախողումից յետոյ, ամերիկացիներն այսօր, սիոնիստների օգնութեամբ, Երուսաղէմի նկատմամբ ոտնձգութեան տեսքով նոր դաւադրութիւն են կազմակերպել»,- ասել է նախագահը՝ շեշտելով, որ Իրանը երբեւէ չի լռել, չի լռում եւ չի լռելու մեծապետականութեան, ամերիկացիների եւ սիոնիստների դաւադրութիւնների նկատմամբ, եւ ջանք չի խնայելու աջակցելու Պաղեստինի ճնշւած ժողովրդին:

Խօսելով Իրանի ստանձնած միջազգային պարտաւորութիւնների մասին, Հանրապետութեան նախագահը յատուկ ընդգծել է, որ Իրանը հաւատարիմ է մնալու ձեռք բերւած բոլոր պայմանաւորւածութիւններին:

«Ի լուր բոլորի յայտարարում ենք, որ աշխարհի հետ մեր յարաբերութիւնները կառուցւած են պայմանաւորւածութիւնների հիման վրայ: Մենք խոստումնադուրժ չենք: Մենք ամերիկացիների պէս չենք խախտում պայմանաւորւածութիւնները: Դժւար ենք պայմանաւորում, դժւարութեամբ ենք որեւէ պայմանագիր ստորագրում, սակայն, եթէ ստորագրում ենք որեւէ բան, ապա հաւատարիմ ենք մնում մեր ստորագրութեանը»,- ընդգծել է դոկտ. Ռոհանին:

Հանրապետութեան նախագահը չի շրջանցել նաեւ Սաուդական Արաբիայի հետ յարաբերութիւնների թեման: Նա նշել է, որ Իրանի հարեւանութեամբ կան որոշ երկրներ, որոնք շատ եւ անտրամաբանական են խօսում, սակայն, Իրանն այդ երկրների հետ չունի որեւէ պրոբլեմ:

«Եթէ Սաուդական Արաբիան վերջ տայ Եմէնի անմարդկային ռմբակոծմանն ու սիոնիստների հետ բարեկամութիւն հաստատելու սխալ քաղաքականութեանը, ապա մենք նրանց հետ չենք ունենայ որեւէ պրոբլեմ եւ պատրաստ ենք վերականգնել յարաբերութիւնները: Մենք կարող ենք ձեւաւորել լաւ յարաբերութիւններ, սակայն, նրանք են, որ պէտք է առաջին քայլը նախաձեռնեն: Նրանք կարող են դա անել»,- ասել է նախագահը:

Դոկտ. Ռոհանին երախտագիտութիւն է յայտնել ահաբեկիչների դէմ պայքարած Դիմադրութեան ճակատի բոլոր մարտիկներին՝ նշելով, որ Իրանը ջանք չի խնայելու, որպէսզի տարածաշրջանում հաստատւի կատարեալ անվտանգութիւն:

«Չեմ ցանկանում յայտարարել, թէ անվտանգութեան հետ կապւած բոլոր խնդիրները կարգաւորւել են, սակայն, պէտք է նշել, որ ահաբեկչութեան հիմնական սիւները խորտակւել են ու մեծ գործ է կատարւել»,- եզրակացրել է նա:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։