Հա

Քաղաքական

Կիրակի, 10 Դեկտեմբերի 2017 15:00

Դոկտ. Ռոհանին ընդունել է Բորիս Ջոնսոնին

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ դեկտեմբերի 10-ին ընդունել է պաշտօնական այցով Թեհրան այցելած Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ դեկտեմբերի 10-ին ընդունել է պաշտօնական այցով Թեհրան այցելած Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին:

Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ յարաբերութիւններին, միջազգային եւ տարածաշրջանային իրադարձութիւններին վերաբերող հարցեր:

Հանրապետութեան նախագահը կարեւորել է փոխադարձ շահերն ապահովող երկկողմ յարաբերութիւնների համաչափ զարգացումը՝ նշելով, որ դրանք չեն զարգացել այնպէս, ինչպէս պէտք է զարգանային յետպատժամիջոցային ժամանակաշրջանի հնարաւորութիւններին համապատասխան: Երկկողմ յարաբերութիւնների ընդլայնման գործում, նա կարեւորել է առաւել ջանքերի ներդրումը:

Անդրադառնալով Միջուկային գործարքի շրջանակում երկու երկրների միջեւ ֆինանսա-բանկային յարաբերութիւնների ընդլայնման կարեւորութեանը, դոկտ. Ռոհանին ասել է. «Միջուկային գործարքի պահպանումն ու իրագործումը կարեւոր է: Հաւատացած ենք, որ բոլորը, յատկապէս Իրանի ժողովուրդը պէտք է կարողանան օգտւել դրա ընձեռած հնարաւորութիւններից»:

Դոկտ. Ռոհանին շեշտել է, որ Իրանը մշտապէս ձգտել է տարածաշրջանում կայունութեան եւ խաղաղութեան հաստատմանն ու ահաբեկչութեան վերացմանն՝ ընդգծելով, որ տարածաշրջանային պայմաններն այսօր այնպիսին են, որ որեւէ մէկը չպէտք է փորձի թէժացնել այն: Նա Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ-ի նախագահի որոշումը որակել է սխալ քայլ, որը միանշանակօրէն նպաստելու է տարածաշրջանում յաւելեալ լարւածութեան առաջացմանը:

Բորիս Ջոնսոնն էլ իր հերթին նշել է, որ պաշտօնական Լոնդոնը հաստատակամ է ընդլայնելու երկկողմ յարաբերութիւնները եւ այդ կապակցութեամբ կարեւորում է Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանումն ու լիարժէք իրագործումը:

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար շեշտել է, որ Իրանը առանցքային դերակատարութիւն է ունեցել տարածաշրջանում ահաբեկչութեան դէմ պայքարի եւ կայունութեան ու խաղաղութեան ամրապնդման գործում: Նա նշել է, որ պաշտօնական Լոնդոնը Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ-ի նախագահի որոշումը համարում է սխալ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։