Հա

Քաղաքական

Կիրակի, 10 Դեկտեմբերի 2017 15:40

Այաթ. Խամենէին՝ Ալիռեզա Քարիմիին. «Սխրանք գործեցիր եւ յանուն վեհ նպատակի անտեսեցիր քո իրաւունքը»

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին այսօր՝ դեկտեմբերի 10-ին հանդիպել է ըմբշամարտի Իրանի երիտասարդական հաւաքականի անդամ Ալիռեզա Քարիմիի հետ, եւ գնահատել է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնութիւնում նրա սխրագործութիւնը:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին այսօր՝ դեկտեմբերի 10-ին հանդիպել է ըմբշամարտի Իրանի երիտասարդական հաւաքականի անդամ Ալիռեզա Քարիմիի հետ, եւ գնահատել է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնութիւնում նրա սխրագործութիւնը:

«Ես հպարտ եմ նրանով, որ ապացուցեցիր, թէ մեր երիտասարդներից մէկը կարող է յանուն վեհ նպատակի բարձր կանգնել իր եսից, անտեսել սեփական իրաւունքն ու հրաժարւել չեմպիոնական կոչումից»,- երիտասարդ ըմբիշին ասել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը:

Յիշեցնեք, որ ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնութեան ընթացքում Ալիռազա Քարիմին, որը համարւում էր 97 կգ. քաշային կարգի գլխաւոր ֆաւորիտներից մէկը, միտումնաւոր պարտւեց ռուս ըմբիշին, որպէսզի յաջորդ փուլում ստիպւած չլինի մրցելու իսրայէլցի ըմբիշի հետ: Իր այս քայլով նա ձեռքից բաց թողեց մեդալ նւաճելու ռէալ հնարաւորութիւնը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։