Հա

Քաղաքական

11/12/2017 - 13:20

ԱԳՆ խօսնակ. «Ջոնսոնի այցի ժամանակ քննարկւել են ամենատարբեր թեմաներ»

ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին այսօր՝ դեկտեմբերի 11-ին կայացած հերթական մամլոյ ասուլիսի ընթացքում ամփոփել է նախօրէին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի Թեհրան կատարած այցի արդիւնքները:

«alikonline.ir» - ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին այսօր՝ դեկտեմբերի 11-ին կայացած հերթական մամլոյ ասուլիսի ընթացքում ամփոփել է նախօրէին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի Թեհրան կատարած այցի արդիւնքները:

Նա տեղեկացրել է, որ այցի ընթացքում քննարկւել են երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող ամենատարբեր թեմաներ:

Ինչ վերաբերում է Իրանում ազատազրկման դատապարտւած Իրանի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Նազանին Զաղարիի խնդրին, ԱԳ նախարարութեան մամլոյ խօսնակը նշել է, որ մարդասիրական սկզբունքներից ելնելով, ԱԳ նախարար դոկտ. Զարիֆը խոստացել է հետեւել հարցին՝ այն քննարկելով երկրի դատական ուժի ներկայացուցիչների հետ:

Պատասխանելով ՄԱԿ-ի մասնագիտական յանձնաժողովի այն եզրակացութեան մասին հարցին, թէ իբր Եմէնից դէպի Սաուդական Արաբիա արձակւած հրթիռն իրանական արտադրութեան է եղել, Բահրամ Ղասեմին նշել է, որ որոշ լրատւամիջոցների միջոցով շրջանառւող այդ լուրը մտացածին է, եւ իրականութեանը չի համապատսխանում, իսկ ՄԱԿ-ն ընդհանրապէս չունի նման մասնագիտական յանձնաժողով:

Ղասեմին մէկ անգամ եւս յստակեցրել է. «Եմէնում ծաւալւող իրադարձութիւնները բացառապէս վերաբերում են այդ երկրի ժողովրդին ու դիմադրութեանը, եւ չեն առնչւում Իրանի Իսլամական Հանրապետութեանը»:

Խօսելով Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ-ի նախագահի որոշմանը հետեւած Արաբական լիգայի յայտարարութեան մասին, ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչը նշել է, որ այն անհամաչափ էր եւ չէր համապատասխանում իրավիճակի լրջութանը. «Մեր, եւ արաբական աշխարհի հանրային կարծիքի ակնկալիքներն աւելին էին, քան այս յայտարարութիւնը»,- ասել է նա:

Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի Իրան հնարաւոր այցին, եւ Իրանի հրթիռային կարողականութեան ու տարածաշրջանային ազդեցութեան հետ կապւած նրա վերջին դիրքորոշումներին, Բահրամ Ղասեմին նշել է, որ պաշտօնական Թեհրանը կարեւորում է Ֆրանսիայի հետ յարաբերութիւնները, եւ կողմերի միջեւ մշտապէս ծաւալւել է երկխօսութիւն, որը շարունակւելու է նաեւ ապագայում:

«Կարծում ենք, թէ եւրոպացի, այդ թւում, նաեւ, ֆրանսիացի պաշտօնատարների յայտարարութիւններում առկայ է որոշակի թիւրըմբռնում, որն անհրաժեշտ է սրբագրել»,- ասել է Ղասեմին:

Նա նշել է, որ օրակարգում է Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցը Թեհրան, որին, նախատեսւում է, որ կը յաջորդի նախագահ Մակրոնի այցը: Ըստ նրա՝ այցի թւականը, սակայն, դեռուս չի յստակեցւել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։