Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 12 Դեկտեմբերի 2017 13:30

ՀՀ ԱԺ պատգամաւորական պատւիրակութիւնը՝ «Հայաստան եւ Իրան. հողի յիշողութիւն» թանգարանում

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի ընկերակցութեամբ Իրանի ազգային թանգարան են այցելել ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խումբը:

«alikonline.ir», Սիւնէ Ֆարմանեան - Այսօր՝ դեկտեմբերի 12-ին Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի ընկերակցութեամբ Իրանի ազգային թանգարան են այցելել ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարեանն ու նրա գլխաւորած պատւիրակութիւնը, որին մաս են կազմում ԱԺ պատգամաւորներ Աղւան Վարդանեանը, Կորիւն Նահապետեանը, Վահէ Էնֆիաջեանը եւ Նիկոլ Փաշինենաը:

Պատւիրակութիւնը այցելել է «Հայաստան եւ Իրան. հողի յիշողութիւն» խորագրով հնագիտական գտածոների ցուցահանդէս, որտեղ առաջին անգամ ներկայացւում է Հայաստանի պատմութեան թանգարանի եւ Իրանի ազգային թանգարանի համաժամանակեայ 303-ական նմուշներ: 

Ցուցահանդէսի նպատակն է համատեղ վեր հանել երկու ժողովրդների մշակութային եւ հոգեւոր արժէքները, որի ցուցադրումը կը նպաստի երկու ժողովուրդների մերձեցմանը եւ կընդլայնի եւ հայ եւ իրանցի ժողովուրդների ճանաչողութեան մակարդակը:

Յիշեցնենք, որ Վահրամ Բաղդասարեանին եւ նրա գլխաւորած պատւիրակութեանն երէկ՝ դեկտեմբերի 11-ին ընդունել է Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին:

Հայկական խորհրդարանական պատւիրակութիւնը հանդիպել է նաեւ Իսլ. խորհրդարանում Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռամազանալի Սոբհանիֆարի եւ Իսլ. խորհրդարանի տնտեսական յանձնաժողովի նախագահ Մոհամմադ Ռեզա Փուրէբրահիմի Դաւարանիի հետ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։