Հա

Քաղաքական

27/12/2017 - 01:50

Թեհրանը կրկին ցնցւեց

Թեհրանի համալսարանի սէյսմոլոգիական ծառայութիւնը տեղեկացնում է, որ քիչ առաջ տեղական ժամանակով ժամը 00:54-ին ռիխտերի սանդղակով 4.2 մագնիտուտ հզօրութեամբ երկրաշարժը ցնցել է Թեհրանը: 

«alikonline.ir» - Թեհրանի համալսարանի սէյսմոլոգիական ծառայութիւնը տեղեկացնում է, որ քիչ առաջ տեղական ժամանակով ժամը 00:54-ին ռիխտերի սանդղակով 4.2 մագնիտուտ հզօրութեամբ երկրաշարժը ցնցել է Թեհրանը: Փոխանցում է ԻՌՆԱ-ն:

Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Մալարդում: Այն զգացւել է Ալբորզ, Թեհրան եւ Ղոմ նահանգներում:

Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հիւսիսային լայնութեան 50.93, եւ արեւելեան երկայնութեան 35.63: Երկրաշարժը տեղի է ունեցել օջախի 7 կմ. խորութեամբ:

Աւերածութիւններ եւ զոհեր չկան:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։