Հա

Քաղաքական

02/01/2018 - 09:30

Անվտանգութեան նախարարութեան յայտարարութիւնը. «Ձերբակալւել են վերջին օրերի անկարգութիւնների սադրիչներից մի քանիսը»

Անվտանգութեան նախարարութիւնը տեղեկացրել է վերջին օրերի անկարգութիւնների որոշ պարագլուխների եւ սադրիչների ձերբակալութեան մասին:

«alikonline.ir» - Անվտանգութեան նախարարութիւնը տեղեկացրել է վերջին օրերի անկարգութիւնների որոշ պարագլուխների եւ սադրիչների ձերբակալութեան մասին: Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին ասւած է նախարարութեան՝ յունւարի 1-ի երեկոյեան հրապարակած պաշտօնական հաղորդագրութեան մէջ:

Անդրադառնալով վերջին օրերի ընթացքում երկրի տարբեր քաղաքներում կազմակերպւած զանգւածային բողոքի ակցիաներին՝ նախարարութիւնը նշել է, որ որոշակի պահանջներ ներկայացնող խաղաղ բնոյթի այդ ակցիաները, կասկածելի եւ ագրեսիւ անձանց ներկայութեան պատճառով վերածւել են զանգւածային անկարգութիւնների, որոնք, դժբախտաբար, մարդկային եւ նիւթական որոշակի կորուստների պատճառ է դարձել:

Նախարարութիւնը տեղեկացրել է, որ ժողովրդի աջակցութեան եւ համագործակցութեան շնորհիւ, նախարարութեան աշխատակիցներին յաջողւել է ձերբակալել եւ բերման ենթարկել այդ անկարգութիւնները հրահրող ու սադրող մի խումբ անձանց, իսկ մի քանիսի դէմ էլ հետախուզում է յայտարարւած:

Անվտանգութեան նախարարութիւնը երախտագիտութիւն է յայտնել բոլոր այն քաղաքացիներին, որոնք գիտակցօրէն հեռու են մնացել հրահրւած սադրանքներից, եւ բոլորին կոչ է արել շարունակել համագործակցել նախարարութեան աշխատակիցների հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։