Հա

Քաղաքական

02/01/2018

«Չմիջամտե՛լ Իրանի ներքին գործերին». Ալի Շախանին զգուշացրել է Սաուդական Արաբիային

Լիբանանական «Al Mayadeen» հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցի ընթացքում, Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին անդրադարձել է վերջին օրերի ընթացքում Իրանում տեղի ունեցող իրադարձութիւններին՝ փորձելով ներկայացնել կազմակերպւած զանգւածային բողոքների ակցիաների հետ կապւած իր վերլուծութիւնը: 

«alikonline.ir» - Լիբանանական «Al Mayadeen» հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցի ընթացքում, Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին անդրադարձել է վերջին օրերի ընթացքում Իրանում տեղի ունեցող իրադարձութիւններին՝ փորձելով ներկայացնել կազմակերպւած զանգւածային բողոքների ակցիաների հետ կապւած իր վերլուծութիւնը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Նշելով, որ մտահոգութեան որեւէ առիթ չկայ, եւ յառաջիկայ օրերի ընթացքում ամէն ինչ կը կարգաւորւի ու կը վերադառնայ բնականոն ընթացքի, Ալի Շամխանին, միաժամանակ, Սաուդական Արաբիային մեղադրել է համացանցում Իրանի եւ Իրանի ժողովրդի դէմ միջնորդաւորւած պատերազմ հրահրելու մէջ: Նա պաշտօնական Ռիադին զգուշացրել է. «Չմիջամտե՛լ Իրանի ներքին գործերին»:

«Իրանի իրավիճակի հետ կապւած հեշթեգները հիմնականում ստեղծւել են ԱՄՆ-ում, Անգլիայում եւ Սաուդական Արաբիայում»,- նշել է նա՝ յաւելելով, որ դրանց 27%-ը պատկանում են սաուդացիներին, որոնք ստեղծւել են այդ երկրի իշխանութեան կողմից, իսկ դրանց գործարկողներն Արեւմուտքից ու Իսրայէլից են:

«Սաուդացիները ստեղծել են մի կառոյց ու դրա ղեկավարման եւ գործարկման համար ներգրաւել են արտասահմանցի մասնագէտների, քանի որ իրենք չունեն նման կարողութիւն»,- ասել է Շամխանին՝ պաշտօնական Ռիադին զգուշացնելով, որ պատասխան հարւածը կը ստանայ այնտեղից, որտեղից չէին էլ կարող պատկերացնել:

Նա նշել է, որ Սաուդական Արաբիան Իրանի ներքին գործերին միջամտելու միջոցով չի կարող ծածկել Եմէնում իր ձախողումը:

Շամխանին նշել է, որ վերջին օրերի զանգւածային բողոքի ակցիաների հիմնական պատճառը երկրի տնտեսական վիճակից դժգոհութիւնն է. «Դրանք հիմնականում պատերազմի, պատժամիջոցների եւ մեր վարչարարական որոշակի բացթողումների արդիւնքն են: Մենք տիրապետում ենք իրավիճակին, եւ գիտէինք, որ դրանք կարող են ժողովրդի մօտ որոշակի դժգոհութիւններ առաջացնել»,- նշել է նա՝ յաւելելով, որ դժգոհութիւնների պատճառներից մէկն էլ իրանական ԶԼՄ-ների՝ իրավիճակին ոչ համաչափ գործունէութիւնն է:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։