Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 02 Յունւարի 2018 10:00

Դոկտ. Ռոհանին՝ խորհրդարանի մասնագիտական յանձնաժողովների նախագահների հետ հանդիպման ժամանակ. «Վերջին դէպքերը մարտահրաւէրներ են, որոնց պէտք է առիթի վերածենք»

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին կարծում է, որ վերջին օերերի ընթացքում տեղի ունեցած դէպքերը մարտահրաւէրներ են, որոնց անհրաժեշտ է առիթի վերածել:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին կարծում է, որ վերջին օերերի ընթացքում տեղի ունեցած դէպքերը մարտահրաւէրներ են, որոնց անհրաժեշտ է առիթի վերածել: Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին նա յայտարարել է երէկ՝ յունւարի 1-ին, Իսլ. խորհրդարանի մասնագիտական յանձանժողովների նախագահների հետ հանդիպման ընթացքում: 

Նշելով, որ սոցիալ-տնտեսական պահանջներից բացի, ժողովուրդը պահանջում է նաեւ աւելի ազատականացնել երկրի մթնոլորտը՝ Հանրապետութեան նախագահը նշել է. «Բողոքի ակցիանների բոլոր մասնակիցները չէ, որ ուղղորդւում են արտասահմանից: Նրանց մեծ մասն իրենց խնդիրների եւ դժւարութիւնների համար են փողոց դուրս եկել»:

Անդրադառնալով երկրի տնտեսական վիճակին, դոկտ. Ռոհանին նշել է, որ աշխարհում քիչ են այն երկրները, որոնք կարող են մէկ տարում 700 հազար աշխատատեղ ստեղծել: Բանւորների, չինովնիկների եւ թոշակառուների աշխատավարձն այնպէս սահմանել, որը գերազանցի տարւայ սղաճի միջին ցուցանիշը:

Այդուհանդերձ, նախագահը խոստովանել է նաեւ, որ կան որոշակի խնդիրներ որոնց լուծումը վեր է կառավարութեան հնարաւորութիւններից եւ ժամանակ է պահանջում:

Խօսելով վերջին օրերի բողոքի զանգւածային ակցիաների մասին, դոկտ. Ռոհանին նշել է. «Ժողովուրդը միայ տնտեսական խնդիրների պատճառով չէ, որ փողոց է դուրս եկել. նրանք միայն փող, հաց ու ջուր չէ, որ պահանջում են: Նրանց գլխաւոր պահանջներից մէկը մթնոլորտի աւելի ազատականացումն է»:

Նախագահը յաւելել է, որ վերջին դէպքերը մարտահրաւէրներ են, որոնց անհրաժեշտ է առիթի վերածել: Նա ընդգծել է, որ ժողովուրդը պահանջում է առաւել թափանցիկութիւն եւ կոռուպցիայի վերացում:

Դոկտ. Ռոհանին ասել է, որ կառավարութիւնը կը կրկնապատկի իր ջանքերը երկրում տնտեսական խնդիրների, գործազրկութեան, օդի աղտոտման եւ գնաճի հարցերի լուծման համար:

Related items

  • Հանրապետութեան նախագահ. «Ահւազի ահաբեկչութեան հեղինակները պատժւելու են»

    Ահւազի ահաբեկչութեան բոլոր հեղինակնը յայտնաբերւելու եւ պատժւելու են:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ընդունեց Իրանում ՀՀ դեսպանատան դիւանագէտներին

    Երկուշաբթի, 17 սեպտեմբեր 2018-ի կէսօրին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, Ազգ. առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանի Ա խորհրդական Էդւարտ Խաչատրեանի եւ ՀՀ հիւպատոս՝ Գարիկ Գրիգորեանի այցը: Հանդիպմանը ներկայ գտնւեց Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեանը:

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Երկուշաբթի, 17 սեպտեմբեր 2018-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին այցելեցին Թեհրանի քաղաքապետարանի 6-րդ շրջանի մշակութային եւ հասարակական հարցերի օգնական ճրտ. Ալի Փուր Զոնուզին եւ նոյն պաշտօնով՝ նոյն շրջանի առաջին բաժնի օգնական դոկտ. Զանդին։

  • ԱԳՆ խօսնակ. «Նախագահը Նիւ Եօրք կը մեկնի»

    Հանրապետութեան նախագահը կը մեկնի Նիւ Եօրք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեային:

  • Զանգւածների մուտքը քաղաքականութիւն

    Այս տարւայ ապրիլեան դէպքերի՝ զանգւածային ցոյցերի ու ակցիաների հետեւանքով իշխանութիւնը փոխւեց։ Խորհրդարանում մի քանի պատգամաւոր ունեցող քաղաքական ուժի առաջնորդը դարձաւ վարչապետ, իսկ զանգւածները դարձան Հայաստանի քաղաքական կեանքի գլխաւոր գործօնը։ Գալիք խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ ով կարողանայ տիրապետել եւ ուղղորդել զանգւածներին, նա էլ կը կարողանայ յաջորդ հինգ տարիների ընթացքում ունենալ իշխանութիւն։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ