Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 02 Յունւարի 2018 12:10

Խորհրդակցութիւն՝ ՆԳՆ-ում

Ներքին գործերի նախարարութեան հրաւէրով, երկրի հիմնական քաղաքական ուժերի ղեկավարները մասնակցել են վերջին օրերի իրադարձութիւնների կապակցութեամբ նախարարութեան հրաւիրած խորհրդակցութեանը:

«alikonline.ir» - Ներքին գործերի նախարարութեան հրաւէրով, երկրի հիմնական քաղաքական ուժերի ղեկավարները մասնակցել են վերջին օրերի իրադարձութիւնների կապակցութեամբ նախարարութեան հրաւիրած խորհրդակցութեանը: Տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:

Խորհրդակցութիւնը, որի նպատակն է եղել նպաստել ազգային միասնականութեանը, կազմակերպւել է ՆԳՆ-ի քաղաքական տեղակալի կողմից, եւ կրել է «Երկրի քաղաքական երկխօսութեան խորհուրդ» խորագիրը:

Խորհրդակցութեան մասնակից բոլոր քաղաքական ուժերը՝ բարեփոխականները, պահպանողականներն ու անկախները կարեւորելով տնտեսական առկայ հիմնախնդիրների եւ անարդարութեան վերացման կապակցութեամբ երկրի ղեկավարութեան յատուկ ուշադրութեան անհրաժեշտութիւնը, պահանջել են, որպէսզի յատուկ ուշադրութիւն դարձւի նաեւ վերջին իրադարձութիւնների առաջացման հիմնապատճառների վրայ, երկու կտրւածքով՝ ժողովրդական դժգոհութիւններ եւ անկարգութիւններ:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ