Հա

Քաղաքական

03/01/2018 - 08:40

Մայրաքաղաքը համեմատաբար հանգիստ է եղել

Յունւարի 2-ի երեկոյեան մայրաքաղաք Թեհրանը եւ երկրի խոշոր քաղաքները, այդ թւում՝ Սպահանը համեմատաբար հանգիստ են եղել, սակայն մի քանի փոքր քաղաքներում բողոքի ակցիաները շարունակւել են:

«alikonline.ir» - Յունւարի 2-ի երեկոյեան մայրաքաղաք Թեհրանը եւ երկրի խոշոր քաղաքները, այդ թւում՝ Սպահանը համեմատաբար հանգիստ են եղել, սակայն մի քանի փոքր քաղաքներում բողոքի ակցիաները շարունակւել են:

Ռադիօ-հեռուստատեսութիւնը տեղեկացրել է, որ Սպահան նահանգի Լենջան քաղաքում անկարգութիւնների սադրիչները կրակ են բացել կուսակալութեան շէնքի ուղղութեամբ: Միջադէպը, բարեբախտաբար, զոհեր չի ունեցել:

Բողոքի ակցիաներ են անցկացւել Քարաջում, Սպահան նահանգի Խոմէյնի Շահրում, Խուզեստանի Աբադան եւ Մասջեդ Սոլէյման քաղաքներում:

Միեւնոյն ժամանակ իրանական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ Անվտանգութեան նախարարութեան աշխատակիցներին յաջողւել է ձերբակալել մի անձնաւորութեան, որը մեղադրւում է նախօրէին Լորեստան նահանգի Դորուդ քաղաքում անցկացւած բողոքի ակցիաների ժամանակ 2 քաղաքացու մահւան մէջ:

Պաշտօնական տւեալներով նախորդ 5 օրերի ընթացքում կազմակերպւած բողոքի զանգւածային ակցիաների եւ անկարգութիւնների ընթացքում զոհւել է 21 մարդ: Տուժածների թւի մասին որեւէ տեղեկութիւն չի փոխանցւել, իսկ ձերբակալւածների ու բերման ենթարկւածների թիւը հասել է 450-ի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։