Հա

Քաղաքական

04/01/2018 - 09:50

Նախագահ Ռիհանին հեռախօսազրոյց է ունեցել Թայիբ Էրդողանի հետ

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ յունւարի 3-ին հեռախօսազրոյց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ: 

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ յունւարի 3-ին հեռախօսազրոյց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Հեռախօսազրոյցի ընթացքում երկու նախագահները քննարկել են երկկողմ յարաբերութիւնները, ինչպէս նաեւ վերջին օրերի ընթացքում Իրանում ծաւալւող իրադարձութիւնները:

Նախագահ Ռոհանին շնորհակալութիւն է յայտնել Էրդողանին աջակցութեան համար, եւ յոյս է յայտնել, որ բողոքի ակցիաները կաւարտւեն առաջիկայ օրերի ընթացքում:

Թայիբ Էրդողանն էլ ասել է, որ ինքը համաձայն է նախագահ Ռոհանիի յայտարարութեան հետ, համաձայն որի՝ քաղաքացիներն իրաւունք ունեն արտայայտելու իրենց բողոքը՝ չխախտելով օրէնքը:

Էրդողանն ընդգծել է, որ պաշտօնական Անկարան կարեւորում է Իրանում կայունութեան եւ հանգստութեան պահպանումը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։