Հա

Քաղաքական

04/01/2018

Բեհրուզ Նէմաթի. «Իրանում իր գործունէութիւնը շարունակելու համար «Telegram»-ը պէտք է ստանձնի որոշակի պարտաւորութիւններ»

Կիրառւած սահմանափակումների վերածման համար, «Telegram»-ը պէտք է երաշխաւորի, որ այլեւս չի թոյլատրելու ահաբեկչական բովանդակութիւն պարունակող լուրերի տարածումը: 

«alikonline.ir» - Կիրառւած սահմանափակումների վերածման համար, «Telegram»-ը պէտք է երաշխաւորի, որ այլեւս չի թոյլատրելու ահաբեկչական բովանդակութիւն պարունակող լուրերի տարածումը: Այս մասին ԻՍՆԱ-ի հետ զրոյցում ասել է Իսլ. խորհրդարանի դիւանի խօսնակ Բեհրուզ Նէմաթին:

Նշելով, որ խորհրդարանը կողմ չի եղել «Telegram»-ի ֆիլտերինգին, Նէմաթին, սակայն յաւելել է. «Անցեալ օրերի ընթացքում «Telegram»-ի ֆիլտերինգը որոշակի խնդիրներ է ստեղծել օգտատէրերի համար, յատկապէս՝ բիզնեսի եւ տեղեկատւութեան տարածման ոլորտներում: Կառավարութիւնը փորձում է գտնել այլընտրանքային տարբերակ: Եթէ «Telegram»-ը փորձի նոյն ոճով շատունակել իր աշխատանքը, ապա հաստատապէս խնդիրներ կառաջացնի»:

Նա նշել է, որ ժողովուրդը դժգոհ է «Telegram»-ի՝ վերջին օրերի գործելաոճից, քանզի անկարգութիւններ եւ բռնութեան տարածման տիրաժաւորման գործում մեծ է եղել «Telegram»-ի դերակատարութիւնը:

Ըստ նրա՝ Իրանում «Telegram»-ի գործունէութիւնը կարող է շարունակւել միայն այն դէպքում, եթէ դրա պատասխանատուները կը երաշխաւորեն, որ մեսենջերի աշխատանքը չի հակասի Իրանի շահերին:

«Հակառակ դէպքում խորհրդարանը ամբողջ ուժով դէմ է լինելու դրա գործունէութեան շարունակելութեանը»,- յստակեցրել է պատգամաւորը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։