Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 04 Յունւարի 2018 12:30

Բորուջերդի. «Իրանի հետ կապւած, Թրամփը պատրանքների գիրկն է ընկել»

ԱՄՆ-ի նախագահը պատրանքների գիրկն է ընկել Իրանում պառակտում սերմանելու եւ երկիրն ապակայունացնելու նրա փորձերն ապարդիւն են անցնելու:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի նախագահը պատրանքների գիրկն է ընկել Իրանում պառակտում սերմանելու եւ երկիրն ապակայունացնելու նրա փորձերն ապարդիւն են անցնելու:

Նրա փորձերն ապարդիւն են անցնելու, այս մասին այսօր՝ յունւարի 4-ին ԻՌՆԱ-ի հետ զրոյցում ասել է Իսլ. խորհրդարանի ազգային անվտանգութեան ես արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդին:

Դատապարտելով Իրանի ներքին գերծերին միջամտելու ամերիկացիների փորձերը, Բորուջերդին յստակեցրել է. «Իրանի հետ կապւած Թրամփն ու ամերկացի այլ պաշտօնեաները պատրանքների գիրկն են ընկել»: Նա ամերիկեան կողմին կոչ է արել անտեղի յոյսեր չփայփայել:

Անդրադառնալով տարածաշրջանի այլ երկրներում տիրող իրավիճակին, Բորուջերդին նշել է, որ ԱՄՆ-ը եւ Իսրայէլը հիմա էլ փորձում են ապակայունացնել Իրանը:

«Վերջին օրերի ընթացքում երկրի որոշ քաղաքներում տեղի ունեցած ցաւալի դէպքերը ժողովրդի որոշակի արդարացի պահանջների արդիւնքն էր, որը դժբախտաբար, փորձեցին անկարգութիւնների վերածել թշնամիներն ու նրանց ներքին գործակալները»,- ասել է Բորուջերդին՝ յաւելելով, որ «Իրանի ազատ մթնոլորտում բողոքի նման ակցիաները բնական են, եւ ժողովուրդն արտասահմանեան ուժերին երկրի ներքին գործերին միջամտելու իրաւունք չի տայ»:

Նա տեղեկացրել է, որ խորհրդարանում պաշտպանելու են ժողովրդի պահանջները եւ փորձելու են ընդունել այնպիսի օրէնքներ, որոնք կը նպաստեն ժողովրդի կենսամակարդակի բարելաւմանը:

Անդրադառնալով էներգակիրների կտրուկ թանկացման թեմային, Բորուջերդին վստահեցրել է, որ մտահոգութեան կարիք չկայ, քանզի թանկացումները կատարւելու են աստիճանաբար եւ այնպիսի ընթացքով որ դրանք անմիջականօրէն չազդեն ժողովրդի կենսամակարդակի վրայ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։