Հա

Քաղաքական

Կիրակի, 07 Յունւարի 2018 10:10

Անվտանգութեան նախարար. «Ահաբեկչական եւ հակայեղափոխական խմբաւորումներին պատասխանն իրեն ուշացնել չի տայ»

Անվտանգութեան նախարարութեան աշխատակիցները շուտով հզօր պատասխան են տալու ահաբեկչական եւ հակայեղափոխական խմբաւորումներին: Այս մասին յայտարարել է Անվտանգութեան նախարար հոջ. Սէյէդ Մահմուդ Ալաւին:

«alikonline.ir» - Անվտանգութեան նախարարութեան աշխատակիցները շուտով հզօր պատասխան են տալու ահաբեկչական եւ հակայեղափոխական խմբաւորումներին: Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին յայտարարել է Անվտանգութեան նախարար հոջ. Սէյէդ Մահմուդ Ալաւին:

«Նախարարութեան աշխատակիցները շուտով հզօր պատասխան են տալու տարածաշրջանում աշխատող ահաբեկչական եւ հակայեղափոխական խմբաւորումներին»,- ասել է նախարարը՝ յաւելելով, որ երկրի երիտասարդութեանը յաջողւել է իր սխրագործութիւնների շնորհիւ չէզոքացնել թշնամու դաւադրութիւնները:

Նշենք, որ հոջ. Ալաւին երէկ՝ յունւարի 6-ին մեկնել էր Ուրմիա՝ մասնակցելու նախօրէին ահաբեկչական եւ հակայեղափոխական խմբաւորումների հետ բախման ընթացքում նահատակւած նախարարութեան երեք աշխատակիցների հոգեհանգստեան արարողութեանը:

Յիշեցնենք, որ յունւարի 3-ին վերջին անկարգութիւնների շրջանակում, երկրում պայթիւններ իրականացնելու, եւ զոհեր խլելու նպատակով ահաբեկչական մի խմբաւորում Փիրանշահր շրջանում ներթափանցման փորձ էր կատարել, որը սակայն, յայտնւել էր անվտանգութեան ուժերի տեսադաշտում եւ չէզոքացւել: Բախումների ընթացքում զոհւել էր Անվտանգութեան նախարարութեան երեք աշխատակից:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։