Հա

Քաղաքական

07/01/2018 - 11:10

Չինաստանի ծովային տարածքում միմեանց են բախւել երկու նաւ. 30 իրանցի նաւաստիներ համարւում են անյայտ կորած

Բախումը տեղի է ունեցել Չինաստանի արեւելեան ափամերձ տարածքից 160 մղոն հեռաւորութեան վրայ: Միմեանց են բախւել պանամական գրանցում ունեցող նաւթատարն ու Հոնկոնգում գրանցւաց բեռնատար նաւը:

«alikonline.ir» - Չինաստանի տրանսպորտի նախարարութիւնը տեղեկացրել է, որ յունւարի 6-ին, տեղական ժամանակով՝ ժամը 20:00-ի սահմաններում, այդ երկրի արեւելեան շրջանի ծովային տարածքում միմեանց են բախւել երկու նաւ: Փոխանցում է ԻՌՆԱ-ն:

Բախումը տեղի է ունեցել Չինաստանի արեւելեան ափամերձ տարածքից 160 մղոն հեռաւորութեան վրայ: Միմեանց են բախւել պանամական գրանցում ունեցող նաւթատարն ու Հոնկոնգում գրանցւաց բեռնատար նաւը: Բախման հետեւանքով անյայտ կորած են համարւում նաւթատարի 32 նաւաստիներ, որոնցից 30-ը Իրանի քաղաքացիներ են, իսկ 2-ը՝ Բանգլադեշի: Յաջողւել է փրկել բեռնատար նաւի աշխատակազմի բոլոր 21 աշխատակիցներին, որոնք Չինաստանի քաղաքացիներ են:

Չինաստանի տրանսպորտի նախարարութիւնը որեւէ բացատրութիւն չի ներկայացրել այն մասին, թէ ինչպէս է յաջողւել փրկել բեռնատար նաւի բոլոր նաւաստիներին, այն դէպքում, երբ նաւթատարի աշխատակիցները համարւում են անհետ կորած:

Վերջին տեղեկութիւնների համաձայն՝ որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակւում են: Իրանցի նաւաստիների ճակատագիրը շարունակում է մնալ անորոշ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։