Հա

Քաղաքական

07/01/2018

Վթարւած նաւթատարը պատկանել է Իրանին. անհետ կորած նաւաստիները զոհւել են

Արդէն տեղեկացրել ենք, որ Արեւելա-Չինական ծովում նախօրէին բախւել են 2 նաւ, որի հետեւանքով «Sanchi» նաւթատարի 32 նաւաստաիներ, որոնցից 30-ը Իրանի քաղաքացիներ, իսկ 2-ը՝ Բանգլադեշի, համարւում են անհետ կորած:

«alikonline.ir» - Արդէն տեղեկացրել ենք, որ Արեւելա-Չինական ծովում նախօրէին բախւել են 2 նաւ, որի հետեւանքով «Sanchi» նաւթատարի 32 նաւաստաիներ, որոնցից 30-ը Իրանի քաղաքացիներ, իսկ 2-ը՝ Բանգլադեշի, համարւում են անհետ կորած:

Սկզբում հաղորդւում էր, որ «Sanchi» նաւթատարն ունեցել է պանամական գրանցում: Սակայն, աւելի ուշ, ԻՌՆԱ-ն փոխանցել է, որ նաւը պատկանել է Իրանին, որը վարձակալւած է եղել հարաւկորէական «Hanwha Total» քիմիական ընկերութեան կողմից:

Այս կապակցութեամբ Նաւթի նախարարութեան հանրութեան հետ կապերի վարչութեան պետ Քասրա Նուրին գործակալութեան հետ զրոյցում տեղեկացրել է. «Նաւթատարը պատկանել է «Իրանի նաւթատար ազգային ընկերութեան», իսկ դրա պարունակութիւնը՝ «Իրանի նաւթային ընկերութեան», որը պէտք է փոխանցւէր հարաւկորէական «Hanwha Total» ընկերութեան: Թէ՛ նաւը, եւ թէ՛ դրա պարունակութիւնն ունեցել են միջազգային ապահովագրութիւն»:

Ըստ ԻՌՆԱ-ի՝ բոլոր անհետ կորած նաւաստիները մեծ հաւանականութեամբ զոհւել են:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։