Հա

Քաղաքական

07/01/2018 - 12:40

Ղաշղաւին բացատրութիւն է ներկայացրել իրանցի նաւաստիների ճակատագրի վերաբերեալ

Խորհրդարանական, հիւպատոսական եւ արտասահմանում բնակւող իրանցիների հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Հասան Ղաշղաւին բացատրութիւն է ներկայացրել նախօրէին Արեւելա-Չինական ծովում անհետ կորած համարւող 30 իրանցի նաւաստիների ճակատագրի վերաբերեալ: 

«alikonline.ir» - Խորհրդարանական, հիւպատոսական եւ արտասահմանում բնակւող իրանցիների հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Հասան Ղաշղաւին բացատրութիւն է ներկայացրել նախօրէին Արեւելա-Չինական ծովում անհետ կորած համարւող 30 իրանցի նաւաստիների ճակատագրի վերաբերեալ: Տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:

Ըստ նրա՝ ԱԳՆ-ը մշտական կապի մէջ է Չինաստանում Իրանի դեսպանի եւ Շանգհայում Իրանի գլխաւոր հիւպատոսի հետ. «Հաշւի առնելով այն հանգամանքը, որ դէպքը տեղի է ունեցել Շանգհայից 160 մղոն հեռաւորութեան վրայ, ուստի մենք կապի մէջ ենք Շանգհայում մեր գլխաւոր հիւպատոսի հետ, որպէսզի ծանօթանանք դէպքի բոլոր մանրամասնութիւններին»,- ասել է Ղաշղաւին:

Հասան Ղաշղաւին նշել է, որ բոլոր 32 նաւաստիները համարւում են անհետ կորած, իսկ նրանց ճակատագրի մասին դեռեւս յստակ ոչինչ հնարաւոր չէ ասել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։