Հա

Քաղաքական

Կիրակի, 07 Յունւարի 2018 13:50

Խորհրդարանի փակ նիստի ընթացքում. Պատասխանատուները պատգամաւորներին վստահեցրել են երկրում անդորրի վերականգնման մասին

Այսօր՝ յունւարի 7-ին Իսլ. խորհրդարանը գումարել է փակ խորհրդակցութիւն, որի ընթացքում քննարկւել են վերջին օրերին տեղի ունեցած բողոքի զանգւածային ակցիաները: 

«alikonline.ir» - Այսօր՝ յունւարի 7-ին Իսլ. խորհրդարանը գումարել է փակ խորհրդակցութիւն, որի ընթացքում քննարկւել են վերջին օրերին տեղի ունեցած բողոքի զանգւածային ակցիաները: Տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:

Այս կապակցութեամբ պատգամաւոր Մոհամմադ Ղասիմ Օսմանին գործակալութեան հետ զրոյցում տեղեկացրել է, որ նիստին մասնակից բարձրաստիճան պաշտօնեաները պատգամաւորներին վստահեցրել են, որ երկրում վերականգնւել է ամբողջական ու լիարժէք անդորրը:

Ըստ նրա՝ ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին, անվտանգութեան նախարար հոջ. Սէյէդ Մահմուդ Ալաւին եւ Իսլ. յեղափոխութեան պահակազօրի հրամանատարի տեղակալ գեներալ Սալամին բացատրութիւններ են ներկայացրել վերջին շրջանում տեղի ունեցած բողոքի զանգւածային ակցիաների կապակցութեամբ՝ վստահեցնելով, որ երկրում ամբողջութեամբ վերականգնւել է կարգ ու կանոնը եւ անդորրը:

Նշենք, որ նիստին ներկայ են եղել նաեւ կարգապահական ուժերի հրամանատարն ու ազգային ռադիո-հեռուստատեսութեան տնօրէնը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։