Հա

Քաղաքական

08/01/2018

Դոկտ. Զարիֆ. «ԴԱԷՇ-ի վտանգաւոր մտածողութեան մնացորդների դէմ պայքարն անհրաժեշտութիւն է»

ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը կարեւորել է Սիրիայում եւ Իրաքում ԴԱԷՇ-ի վտանգաւոր մտածողութեան մնացորդների դէմ պայքարի անհրաժեշտութիւնն ու այլ տարածքներ նրանց ներթափանցման հնարաւորութեան բացառումը: 

«alikonline.ir» - ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը կարեւորել է Սիրիայում եւ Իրաքում ԴԱԷՇ-ի վտանգաւոր մտածողութեան մնացորդների դէմ պայքարի անհրաժեշտութիւնն ու այլ տարածքներ նրանց ներթափանցման հնարաւորութեան բացառումը: Ինչպէս Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին նա յայտարարել է այսօր՝ յունւարի 8-ին Թեհրանի անվտանգութեան միջազգային երկրորդ խորհրդաժողովում հնչեցրած իր ելոյթի ընթացքում:

Կարեւորելով տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականութեան պահպանումը, դոկտ. Զարիֆն նշել է. «Հատւածականութիւնն ու անջատողական շարժումները Սիրիայում եւ Իրաքում լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանի եւ աշխարհի համար: Անհրաժեշտ է, որպէսզի ազգային ու տարածքային պատասխանատուների խելամիտ մօտեցման շնորհիւ, փոխադարձ յարգանքի, տարածքային ամբողջականութեան եւ հիմնարար օրէնքների հիման վրայ, դրանք վերափոխել համագործակցութեան»:

Իրանի ԱԳ նախարարն ասել է, որ Թեհրանի անվտանգութեան երկրորդ միջազգային խորհրդաժողովը գումարւում է այն պայմաններում, երբ Արեւմտեան Ասիան բռնութիւն տարածող, ծայրայեղական խմբաւորումների գործունէութեան շնորհիւ ապրում է իր պատմութեան բարդագոյն շրջաններից մէկը, եւ յայտնւել է քայքայման սեմին:

Նա նշել է, որ ԴԱԷՇ-ի ինքնակոչ խելիֆութեան ոչնչացումից յետոյ, տարածաշրջանը յայտնւել է անվտանգութեան ցանկալի պայմանների ձեւաւորման շեմին, եւ դրա կայացման համար անհրաժեշտ է, որպէսզի տարածաշրջանային հիմնական խաղացողներին յաջողւի ճիշտ ընկալել իրավիճակը, հասնել դրա համատեղ ընկալման եւ փնտրել անվտանգութեան կայացման համար անհրաժեշտ ուղիները:

«Թէեւ վերջին 1-2 տարիների ընթացքում ԴԱԷՇ-ն ու ահաբեկչական այլ խմբաւորումները ծանր պարտութիւններ են կրել, նրանց վարչա-ռազմական կառոյցները յայտնւել են կազմաքանդման սեմին, այդուհանդերձ նրանց ահաբեկչական կորիզները դեռեւս ակտիւ են: Հաշւի առնելով այն ցանցը, որ նարնք ձեւաւորել են Կենտրոնական եւ Արեւմտեան Ասիայում, յատկապէս՝ Աֆղանստանում եւ Հիւսիսային Աֆրիկայում, դեռեւս ունեն միջազգային որոշակի ազդեցութիւն, եւ պէտք է դիտւեն որպէս լուրջ սպառնալիք: Ուրեմն Իրաքում եւ Սիրիայում նրանց վտանգաւոր մտածողութեան մնացորդների դէմ պայքարը, այլ տարածքներ նրանց ներթափանցման հնարաւորութեան բացառումը, ֆինանսական աղբիւրների չէզոքացումը պէտք է առաջնահերթութիւն համարել»,- յայտնել է դոկտ. Զարիֆը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։