Հա

Քաղաքական

08/01/2018 - 11:30

Զարիֆ. «Գումարւելու է Միջուկային գործարքի հետ կապւած Իրան-ԵՄ խորհրդակացական նիստը»

Իրանը ԵՄ-ի անդամ երեք երկրների ներկայացուցիչների հետ խորհրդակցական նիստ է անցկացնելու, որի ընթացքում քննարկւելու են Միջուկային գործարքի հետ կապւած խնդիրներ:

«alikonline.ir» - Իրանը ԵՄ-ի անդամ երեք երկրների ներկայացուցիչների հետ խորհրդակցական նիստ է անցկացնելու, որի ընթացքում քննարկւելու են Միջուկային գործարքի հետ կապւած խնդիրներ: Ինչպէս փոխանցում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին Թեհրանի անվտանգութեան երկրորդ խորհրդաժողովի շրջանակում, լրագրողների հետ կայացած ճեպազրոյցի ժամանակ տեղեկացրել է ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թէ ճի՞շտ է արդեօք շրջանառւող այն լուրը, համաձայն որի՝ Գերմանիայի ԱԳ նախարարը դոկտ. Զարիֆին հրաւիրել է խորհրդակցելու վերջին օրերի ընթացքում Իրանում տեղի ունեցած բողոքի զանգւածային ակցիաների մասին, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը պատասխանել է. «Կայացած բանակցութիւնների արդիւնքում պայմանաւորւել ենք, որ հաշւի առնելով այս օրերին Միջուկային գործարքի կարեւորութիւնը, մասնաւորապէս ԱՄՆ-ի որդեգրած ոչ կառուցողական քաղաքականութեան ֆոնին, Իրանի եւ ԵՄ-ի անդամ երեք երկրների միջեւ անցկացւի խորհդկացական հանդիպում՝ Միջուկային գործարքի թեմայով: Որոշ լրատւամիջոցներ, այդ թւում՝ իսրայէլական լրատւամիջոցները փորձում են լուրեր տարածել, որոնք չեն համապատասխանում իրականութեանը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։