Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 08 Յունւարի 2018 13:10

ԱԳՆ խօսնակ. «Զարիֆի, Մոգերինիի եւ եւրոպացի երեք նախարարների նիստը կը գումարւի գալիք շաբաթւայ ընթացքում»

Իրանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին լրագարողների հետ հերթական հանդիպման ժամանակ անդրադարձել է Իրանում տեղի ունեցած բողոքի զանգւածային ակցիաների հետ կապւած ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստին:

«alikonline.ir» - Իրանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին լրագարողների հետ հերթական հանդիպման ժամանակ անդրադարձել է Իրանում տեղի ունեցած բողոքի զանգւածային ակցիաների հետ կապւած ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստին: Տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:

Նա նշել է, որ ձախողած այդ նիստը պէտք է դասել վերջին շրջանում նախագահ Թրամփի հերթական ձախողումների շարքին:

«Երկրների ներքին գործերի կապակցութեամբ, ո՛չ-ի հանդիպած նիստը պէտք է դիտարկել ոչ միայն արտաքին քաղաքականութեան, տարածաշրջանի կամ Իրանի հետ կապւած՝ Թրամփի ձախողումների, այլ, ընդհանրապէս, նրա համաշխարհային ձախողումների շարքում»,- ասել է ԱԳՆ խօսնակը:

Բահրամ Ղասեմին տեղեկացրել է, որ գալիք շաբաթւայ ընթացքում ԱԳ նախարար դոկտ. Զարիֆը մեկնելու է Եւրոպա՝ Մոգերինիի եւ եւրոպացի երեք նախարարների (Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ԱԳ նախարարներ-ԽՄԲ.) հետ քննարկելու Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած խնդիրները:

«Նիստը գումարւելու է տիկ. Մոգերինիի հրաւէրով, եւ դրա ընթացքում քննարկւելու է բացառապէս Միջուկային գործարքի իրագործման թեման»,- յստակեցրել է ԱԳՆ խօսնակը:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ