Հա

Քաղաքական

08/01/2018

ԱԳՆ տեղակալ. «Միջազգային հանրութիւնը պէտք է նախապատրաստւի Միջուկային գործարքի՝ ԱՄՆ-ի կողմից հաւանական չեղարկմանը»

Թեհրանի անվտանգութեան երկրորդ խորհրդաժողովի ժամանակ անդրադառնալով Միջուկային համապարփակ համաձայնագրին, Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչին ասել է, որ աւելի քան մէկ տարի է, ինչ ԱՄՆ-ի նախագահը ջանք չի խնայում չեղարկելու այն: 

«alikonline.ir» - Թեհրանի անվտանգութեան երկրորդ խորհրդաժողովի ժամանակ անդրադառնալով Միջուկային համապարփակ համաձայնագրին, Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչին ասել է, որ աւելի քան մէկ տարի է, ինչ ԱՄՆ-ի նախագահը ջանք չի խնայում չեղարկելու այն: Տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:

Յիշեցնելով, որ Միջուկային գործարքի շրջանակում, առաջիկայ օրերին նախագահ Թրամփը պէտք է երկարաձգի Իրանի դէմ գործող պատժամիջոցների սառեցման ժամկէտը, Արաղչին նշել է, որ ոմանք չեն բացառում, որ նախագահ Թրամփը կը հրաժարւի անել դա:

«Հնարաւոր է, որ առաջիկայ օրերի ընթացքում ԱՄՆ-ը դուրս գայ Միջուկային գործարքից: Միջազգային հանրութիւնը պէտք է նախապատրաստւի դրան»,- ասել է փոխարտգործնախարարը՝ յաւելելով, որ ԱՄՆ-ը քայլում է այդ ուղղութեամբ, իսկ Իրանը պատրաստ է հաւանական այդ սցենարի համար:

«Այս հաւանականութեան իրականացման դէպքում առաջինը կը տուժեն միջազգային հանրութիւնն ու մեր տարածաշրջանը, քանզի առ ոչինչ կը դառնայ միջազգային յաջող մի փորձ»,- ասել է Արաղչին՝ ընդգծելով, որ առանց Միջուկային գործարքի մեր տարածաշրջանն աւելի անվտանգ չի դառնալու:

Յարակից լուրեր

  • Հայաստանը կարող է հանդիսանալ այն կղզեակը, որից կը կարողանան օգտւել իրանցիները
    Հայաստանը կարող է հանդիսանալ այն կղզեակը, որից կը կարողանան օգտւել իրանցիները

    Օրերս Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունօ Լը Մերը ցաւով յայտարարել է, որ ֆրանսիական մի քանի խոշոր ընկերութիւններ, որոնք միջուկային համաձայնութիւնից յետոյ սկսել էին գործունէութիւն ծաւալել Իրանում, հնարաւոր է՝ չկարողանան այլեւս շարունակել իրենց հետագայ համագործակցութիւնն ու դուրս գան իրանական շուկայից։ Պատճառն, ըստ Ֆրանսիայի գլխաւոր ֆինանսիստի, իհարկէ, ամերիկեան նախատեսւող պատժամիջոցներն են։ 

  • Զարիֆ. «ԱՄՆ արտաքին քաղաքականութիւնը ճգնաժամի է մատնւած»
    Զարիֆ. «ԱՄՆ արտաքին քաղաքականութիւնը ճգնաժամի է մատնւած»

    ԻԻՀ ԱԳ նախարարն «ԱՄՆ արտաքին քաղաքականութիւնը ճգնաժամի մէջ» խորագրով յօդւածում գրել է. «Խաղաղ ովկիանոսի տարածաշրջանում առեւտրի համագործակցութեան համաձայնագրից եւ Կլիմայական փոփոխութիւնների մասին Փարիզեան պայմանագրից յետոյ Միջուկային համապարփակ համաձայնագիրը միջազգային երրորդ համաձայնագիրն է, որից հրաժարւում է ԱՄՆ վարչակազմը»:

  • Ֆերնանդօ Հիերօն վստահեցրել է, որ Իսպանիան չի թերագնահատի Իրանին
    Ֆերնանդօ Հիերօն վստահեցրել է, որ Իսպանիան չի թերագնահատի Իրանին

    Իսպանիայի ընտրանու գլխաւոր մարզիչ Ֆերնանդօ Հիերօն ԱԱ-2018-ի շրջանակում Իրանի հաւաքականի դէմ խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:

  • Ռոուհանին Եւրոպա է մեկնում. ի՞նչ էր նա ակնարկում Պուտինին Շանհայի գագաթնաժողովում
    Ռոուհանին Եւրոպա է մեկնում. ի՞նչ էր նա ակնարկում Պուտինին Շանհայի գագաթնաժողովում

    Եւրոպական քաղաքական դաշտում Իրանի աշխուժացումը կանխատեսելի էր այն պահից, երբ պարզ դարձաւ, որ ԱՄՆ նախագահ Թրամփը մտադիր չէ տեղի տալ դաշնակիցների ճնշմանը, եւ Վաշինգտոնն իր պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ չի չեղարկի, որքան էլ նրան համոզեն Մակրոնն ու Մերկէլը։

  • ԱՄՆ-ն դուրս է եկել ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդից
    ԱՄՆ-ն դուրս է եկել ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդից

    ԱՄՆ-ն դուրս է եկել ՄԱԿ-ի Մարդու իրաwունքների խորհրդից: Այս մասին պետքարտուղար Մայք Պոմպէոյի հետ ասուլիսում տեղեկացրել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հէյլին: Նա Խորհրդին «երկերեսանի եւ շահամոլ» մարմին եւ «քաղաքական կողմնակալութեան հոսող ջրհոր» է անւանել:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։