Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 09 Յունւարի 2018 14:50

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ. «Անհրաժեշտ է յստակ տարանջատել ժողովրդի արդարացի պահանջները դաւադիր անկարգութիւններից»

1356 թւականի դէյի 19-ի համաժողովրդական ընդվզման տարելիցի առիթով Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէյին այսօր՝ յունւարի 9-ին ընդունել է Ղոմի քաղաքացիներին:

Հանդիպման ընթացքում իսլ. յեղափոխութեան առաջնորդը յատուկ անդրադարձել է վերջին օրերի ընթացքում երկրի տարբեր քաղաքներում տեղի ունեցած զանգւածային բողոքի ակցիաներին եւ որոշակի անկարգութիւններին:

«alikonline.ir» - 1356 թւականի դէյի 19-ի համաժողովրդական ընդվզման տարելիցի առիթով Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէյին այսօր՝ յունւարի 9-ին ընդունել է Ղոմի քաղաքացիներին:

Հանդիպման ընթացքում իսլ. յեղափոխութեան առաջնորդը յատուկ անդրադարձել է վերջին օրերի ընթացքում երկրի տարբեր քաղաքներում տեղի ունեցած զանգւածային բողոքի ակցիաներին եւ որոշակի անկարգութիւններին:

Նշելով, որ ոմանց կողմից սադրած անկարգութիւնները սովարական երեւոյթ չէին, այաթ. Խամենէին դրանք դիտարկել է անցեալ 40 տարւայ ընթացքում Իրանի եւ Իսլ. յեղափոխութեան դէմ կազմակերպւած դաւադրութիւնների շրջանակում:

«Անցեալ 40 տարիների ընթացքում թշնամու բոլոր նախաձեռնութիւնները յեղափոխութեանը հակահարւածի փորձեր են եղել: Յեղափոխութիւնը երկրից արմատախիլ արեց թշնամուն, եւ նա անընդհատ փորձում է հակահարւած տալ ու մշտապէս էլ ձախողում է, իսկ դա պայմանաւորւած է ժողովրդական եւ ազգային դիմակայութեամբ: Այս անգամ էլ ժողովուրդն ամերիկացիներին ու անգլիացիներին ապացուցեց, որ չեն յաջողել ու չեն էլ յաջողելու»,- ասել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը:

Այաթ. Խամենէին նշել է, որ անհրաժեշտ է յստակօրէն տարանջատել ժողովրդական արդարացի բողոքն ու անկարգութիւնները. «Այն որ ոմանք զրկւում են իրենց իրաւունքից, հաւաքւում են ինչ-որ վայրում եւ բողոքում են դրա դէմ, տարբերւում է նրանից, որ ոմանք չարաշահում են այդ հաւաքները, անյարգում են Ղուրանին, Իսլամին եւ երկրի դրօշին ու վառում են մզկիթները»,- ասել է առաջնորդը:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը նշել է, որ առկայ փաստերը հաւաստում են, որ անկարգութիւնների կազմակերպման գործում աշխատել է մի եռանկիւնի. «Դրա անկիւններից մէկն ԱՄՆ-ն էր եւ սիոնիստները, որոնք նախագծել էին այս բոլորն ու մի քանի ամիս շարունակ աշխատել էին այդ նախագծի վրայ, որը նախատեսում էր շարժումն սկսել փոքր քաղաքներից: Երկրորդ անկիւնը, դա Պարսից ծոցի հարուստ պետութիւններից մէկն էր, որը ֆինանսաւորում էր այս բոլորը, իսկ երրորդը՝ դրա գործադրողներն էին, մարդասպան «մոնաֆեղինը», որոնք այս բոլորին նախապատրաստւել էին դեռեւս մի քանի ամիս առաջ: Սկզբում ոմանք տրւեցին սադրանքին, սակայն, երբ ժողովուրդը նկատեց, որ փոխւել է նպատակն ու հնչող կարգախօսերն, անմիջապէս իր շարքերն առանձնացրեց սադրիչներից»,- նշել է այաթ. Խամենէին:

Նա վերջին օրերի ԱՄՆ-ի իշխանաւորների դատարկախօսութիւնները պայմանաւորել է ձախողման պատճառած զայրոյթով՝ նշելով. «Ասում են Իրանի իշխանութիւնները վախենում են սեփական ժողովրդից. ո՛չ: Իրանի իշխանութիւններն այս ժողովրդի ծնունդն են, 40 տարի է, ինչ յենւելով այս ժողովրդի վրայ նրանք դիմակայում են ձեզ»:

Նշելով, որ ժողովրդի որոշակի հատւածը, յատկապէս՝ թոյլ խաւը յայտնւել է սոցիալ-տնտեսական որոշակի ճնշումների ներքոյ, այաթ. Խամենէին յատուկ ընդգծել է, որ երկրի բոլոր պատասխանատուները ջանք չպէտք է խնայեն ժողովրդի խնդիրների եւ առկայ դժւարութիւնների կարգաւորման համար:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ