Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 10 Յունւարի 2018 08:50

Հանրապետութեան նախագահը կարեւորել է վերջին դէպքերի պատճառների ախտորոշումն ու ժողովրդի պահանջների բաւարարումը

Դոկտ. Հասան Ռոհանին կարեւորել է վերջին դէպքերի պատճառների ախտորոշումն ու ժողովրդի պահանջների բաւարարումը:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ յունւարի 9-ին կայացած Մշակութային յեղափոխութեան գերագոյն խորհրդի նիստի ընթացքում անդրադառնալով վերջին օրերի դէպքերին, կարեւորել է դրանց պատճառների ախտորոշումն ու ժողովրդի պահանջների բաւարարումը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Կարեւորելով անկարգութիւնների սադրիչների դէմ ժողովրդի գիտակցւած ներկայութիւնը՝ դոկտ. Ռոհանին ասել է, որ դա համակարգի թշնամիների եւ չարակամների դէմ հերթական յաղթանակի ապացոյցն էր:

«Ժողովրդի տարբեր խաւերի եւ համալսարանականների զգօնութիւնն ապացուցեց, որ առկայ դժւարութիւններով հանդերձ, նրանք կանգնելու են ժողովրդի արդարացի պահանջները չարաշահելու թշնամու սադրանքների դէմ»,- նշել է նախագահը:

Նա երախտագիտութիւն է յայտնել, անվտանգութեան եւ կարգապահական ուժերին, Պահակազօրին եւ բասիջին՝ ժողովրդի հետ միասին իրավիճակը վերահսկելու եւ անկարգութիւնները կարգաւորելու համար:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։