Հա

Քաղաքական

10/01/2018 - 11:30

Զարիֆը մեկնել է Մոսկւա

ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր՝ յունւարի 10-ին մեկնել է Մոսկւա:

«alikonline.ir» - ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր՝ յունւարի 10-ին մեկնել է Մոսկւա: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Այցը կայանում է Իրանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարների մշտական հանդիպումների շրջանակում: Այցի ընթացքում քննարկւելու են յատկապէս Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած թեմաներ:

Մոսկւայից դոկտ. Զարիֆը մեկնելու է Բրիւսէլ, որտեղ վաղը՝ յունւարի 11-ին կայանալու է նրա հանդիպումը ԵՄ-ի արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի եւ Գերմանիայի, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների հետ:

Բրիւսէլեան հանդիպման ժամանակ նոյնպէս քննարկւելու են Միջուկային գործարքի հետ կապւած թեմաներ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։