Հա

Քաղաքական

10/01/2018

Պատգամաւորը տեղեկացրել է ԻՍՆԱ-ին. ««Telegram»-ի դէմ սահմանափակումը հնարաւոր է վերանայ մինչ վաղը»

«Telegram» սոցիալական մեսենջերի դէմ կիրառւած սահմանափակումը հնարաւոր է վերանայ մինչ վաղը:

«alikonline.ir» - «Telegram» սոցիալական մեսենջերի դէմ կիրառւած սահմանափակումը հնարաւոր է վերանայ մինչ վաղը: Այս մասին ԻՍՆԱ-ի հետ զրոյցում յայտնել է Իսլ. խորհրդարանի ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան հարցերով յանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Հասան Բէյգին:

Գործակալութեան հետ զրոյցի ընթացքում խօսելով վերջին օրերի իրադարձութիւնների մասին, պատգամաւորն անդրադարձել է նաեւ «Telegram» սոցիալական մեսենջերի ֆիլտերինգի հարցին՝ նշելով, որ հարցի հետ առնչւող պատասխանատուները խոստացել են մինչ վաղը հանել մեսենջերի դէմ կիրառւած սահմանափակումը:

«Օտարերկրացիներն օգտւելով «Telegram»-ը, ապատեղեկատւութիւն էին տարածում Թեհարնի եւ այլ քաղաքների իրավիճակի մասին՝ փորձելով սադրել հանրային կարծիքը: Սահմանափակումները կիրառւեցին հէնց այդ պատճառով:

«Telegram»-ի պատասխանատուները երաշխաւորել են, որ այլեւս թոյլ չեն տայ, որ մեսենջերն օգտագործւի ահաբեկչական նպատակներով: Ելնելով դրանից համապատասխան պատասխանատուները տեղեկացրել են, որ հնարաւոր է մինչ վաղը վերանայ «Telegram»-ի դէմ գործող սահմանափակումը»,- ասել է պատգամաւորը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։