Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 11 Յունւարի 2018 08:30

Յայտանբերւել եւ ձերբակալւել են վերջին անկարգութիւնների եւս մի խումբ սադրիչներ

Անվտանգութեան նախարարութիւնը հանդէս է եկել նոր յայտարարութեամբ՝ ներկայացնելով անկարգութիւնների սադրիչների դէմ նախարարութեան իրականացրած նոր գործողութիւնները:

«alikonline.ir» - Անվտանգութեան նախարարութիւնը հանդէս է եկել նոր յայտարարութեամբ՝ ներկայացնելով անկարգութիւնների սադրիչների դէմ նախարարութեան իրականացրած նոր գործողութիւնները:

Յայտարարութեան մէջ նշւած է, որ նախարարութեան աշխատակիցների իրականացրած հետախուզական աշխատանքի շնորհիւ յաջողւել է յայտնաբերել եւ ձերբակալալ վերջին շրջանի անկարգութիւնների մի խումբ սադրիչների ու պարագլուխների:

Կազմակերպւած միջոցառումներից կարելի է առանձնացնել յատկապէս.

Սարդաշտում, արեւմտեան սահմաններից ներթափանցման փորձ նախաձեռնած ահաբեկչական կորիզի յայտնաբերում ու չէզոքացում: Կորիզը մտադիր էր երկրում իրականացնել մի շարք ահաբեկչական գործողութիւններ:

Եւրոպայում հաստատւած ահաբեկչական-հակայեղափոխական խմբաւորման հետ կապւած կորիզի թաքստոցի յայտանաբերում, եւ այդ խմբաւորման հետ կապւած 3 անձի ձերբակալում:

Համացանցում հասարակութեանը սադրել փորձող, պայթուցիկ նիւթերի պատրաստում եւ խառնարկութիւններ հրահրել սովորեցնող մի խումբ անձանց ձերբակալում:

Իզէ քաղաքում անկարգութիւններ սադրած կորիզի յայտանաբերում եւ ձերբակալում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։