Հա

Քաղաքական

Շաբաթ, 13 Յունւարի 2018 13:50

Դոկտ. Զարիֆ. «ԱՄՆ-ում իշխանութեան է եկել մի անձ, որը պատկերացում չունի ժողովրդների միջեւ մշակութային յարաբերութիւնների մասին»

Իրանի ԱԳ նախարարը ցաւ է յայտնել, որ այսօր ԱՄՆ-ում իշխանութեան է եկել մի անձ, որը պատկերացում չունի ժողովրդների միջեւ մշակութային յարաբերութիւնների մասին:

«alikonline.ir» - Ասիական մշակութային երկխօսութեան առաջին խորհրդաժողովում ելոյթով հանդէս է եկել ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

Իր ելոյթում նա մշակութային երկխօսութիւնը համրելով որպէս «Կենսական նշանակութեան անվտանգութեան երեւոյթ», ասել է. «Ցաւօք, այսօր ԱՄՆ-ում իշխանութեան է եկել մի անձ, որը պատկերացում չունի ժողովրդների միջեւ մշակութային յարաբերութիւնների մասին, եւ այլ ժողովրդներին անւանարկում է անընդունելի եւ նւաստացուցիչ բառապաշարով»:

Նշելով, որ նման մօտեցումները խանգարում են երկխօսութեան ծաւալմանը, դոկտ. Զարիֆը յատուկ ընդծել է, որ բոլոր նրանք, ովքեր ձգտում են կառուցել աւելի լաւ աշխարհ, պէտք է պայքարեն նման մտածողութեան դէմ, որը կառուցւած է սեփական անձի բացառիկութեան գաղափարախօսութեան եւ աշխարհահայեացքի վրայ:

Հանդուրժողականութեան տարածման համար նա կարեւորել է փոխադարձ յարգանքի, հասկացողութեան եւ ըմբռնման հաստատումը:

«Փոխադարձ յարգանքի վրայ կառուցւած երկխօսութեանն ու փոխհասկացողութեան հասնելու փորձերին չկայ որեւէ այլընտրանք»,- յատուկ ընդգծել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։