Հա

Քաղաքական

14/01/2018 - 08:10

Իրանի յատուկջոկատայինները հասել են «Սանչի»-ի աղէտի վայր

Իրանի 12 յատուկջոկատային հասել են «Սանչի» լցանաւի (նաւթատար) աղէտի վայր: Նրանք չինական կողմի հետ քննարկում են նաւ մուտք գործելու հնարաւորութիւնը:

«alikonline.ir» - Իրանի 12 յատուկջոկատային հասել են «Սանչի» լցանաւի (նաւթատար) աղէտի վայր: Նրանք չինական կողմի հետ քննարկում են նաւ մուտք գործելու հնարաւորութիւնը: ԻՍՆԱ-ի հետ զրոյցում տեղեկացրել է Իրանի նաւահանգստների եւ ծովագնացութեան կազմակերպութեան ղեկավարի տեղակալ Հադի Հաղշենասը:

«Յատուկջոկատայինները տեղակայւել են լցանաւից 1000 մետր հեռաւորութեան վրայ: Լուսանկարները վկայում են լցանաւում թանձր ծխի առկայութեան մասին: Առաջին իսկ հնարաւորութեան դէպքում նրանք մուտք կը գործեն նաւի տարածք»,- ասել է Հաղշենասը՝ յաւելելով, որ չինական կողմի հետ քննարկւում է նաւ մուտք գործելու հնարաւորութիւնը:

Յիշեցնենք, որ յունւարի 6-ին Արեւելա-Չինական ծովում իրանական «Սանչի» լցանաւը բախւել էր չինական բեռնատար նաւի հետ, ինչի պատճառով լցանաւը հրկիզւել էր, իսկ նրա անձնակազմի 32 անդամներն անհետացել էին: Մինչ այժմ գտնւել է նրանցից 3-ի դին, իսկ մնացեալի ճակատագիրը շարունակում է մնալ անորոշ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։