Հա

Քաղաքական

14/01/2018

Հանրապետութեան նախագահ. «Չեղարկման դէպքում անգամ Միջուկային գործարքի ձեռքբերումները չեն ոչնչացւի»

Սպիտակ տան կողմից ՄԱԿ-ի ընդունած բանաձեւերի խախտումն ու անտեսումը բարոյական եւ իրաւաբանական յաղթանակ էր մեզ համար: Այս մասին այսօր՝ յունւարի 14-ին հումանիտար եւ իսլամական գիտութիւնների «Ֆարաբի» 9-րդ միջազգային փառատօնի փակման արարողութեան ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Սպիտակ տան կողմից ՄԱԿ-ի ընդունած բանաձեւերի խախտումն ու անտեսումը բարոյական եւ իրաւաբանական յաղթանակ էր մեզ համար: Ինչպէս տեղեկացնում է ԻՍՆԱ-ն՝ այս մասին այսօր՝ յունւարի 14-ին հումանիտար եւ իսլամական գիտութիւնների «Ֆարաբի» 9-րդ միջազգային փառատօնի փակման արարողութեան ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«Վերջին օրերի ընթացքում ամերիկացիները ծանր պարտութիւններ կրեցին եւ աշխարհը նրանց դէմ կանգնեց: Նրանք ցանկանում էին անտեսել իրենց ստանձնած միջազգային պարտաւորութիւնները: Նրանք տեսան իրենց դէմ ձեւաւորւած ճակատը, բոլոր երկրները բացառութեամբ մէկ-երկու երկրի եւ չսիրւած մի պետութեան, միակարծիք էին. եթէ չկատարենք եւ չյարգենք միջազգային պարտաւորութիւններն ու պայմանաւորւածութիւնները, ապա պէտք է հրաժեշտ տանք քաղաքակրթութեանը»,- ասել է դոկտ. Ռոհանին՝ յաւելելով, թէ ուրախ է, որ Սպիտակ տանը չյաջողւեց խախտել միջազգային պայմանաւորւածութիւններն ու առ ոչինչ դարձնել ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած բանաձեւերը. «Սա մարդկութեան, բարոյականութեան եւ իրաւագիտութեան յաղթանակն էր»,- ընդգծել է նա:

Հանրապետութեան նախագահը յիշեցրել է, որ եթէ, թէկուզ, մի կողմը որոշի միակողմանիօրէն չեղարկել Միջուկային գործարքը, ապա դրա ձեռքբերումները չեն ոչնչացւի:

«Միջուկային գործարքի իրագործումից ի վեր երկրի նաւթային եկամուտները կրկնապատկւել են, մի քանի հարիւրի հասնող միջազգային ներդրումներ են կատարւել, միջազգային հանրութիւնն ու ՄԱԿ-ն ամրագրել են միջուկային տեխնոլոգիաները զարգացնելու Իրանի իրաւունքը: Այս յաջողութեան առաջատարն իրաւագիտութիւնն ու քաղաքականութիւնն էին»,- նշել է նախագահը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։