Հա

Քաղաքական

Կիրակի, 14 Յունւարի 2018 13:50

Պաշտօնական. «Սանչի»-ն սուզւեց. Բոլոր նաւաստիները զոհւած են

Յունւարի 6-ին Արեւելա-Չինական ծովում վթարի ենթարկւած իրանական «Սանչի» լցանաւը (նաւթատար) սուզւեց ջրի տակ: Այսպիսով ի դերեւ դարձան նաւի անձնակազմի 29 անդամների փրկութեան աղոտ յոյսերը:

«alikonline.ir» - Յունւարի 6-ին Արեւելա-Չինական ծովում վթարի ենթարկւած իրանական «Սանչի» լցանաւը (նաւթատար) սուզւեց ջրի տակ: Այսպիսով ի դերեւ դարձան նաւի անձնակազմի 29 անդամների փրկութեան աղոտ յոյսերը:

Լուրը պաշտօնապէս յայտնել է Իրանի նաւահանգստների եւ ծովագնացութեան կազմակերպութեան ղեկավար Մոհամմադ Րասթադը, որը միաժամանակ «Սանչի»-ի միջադէպին հետեւող յանձնաժողովի խօսնակն է:

Չինական բեռնատար նաւի հետ բախման հետեւանքով լցանաւի պահեստներում բռնկւած հզօր հրդեհը մարելու բոլոր փորձերն անցել են ապարդիւն, եւ շուրջ մէկ ժամ առաջ նաւը սուզւել է ջրի տակ:

Հանրապետութեան նախագահի յատուկ յանձնարարականով «Սանչի»-ի միջադէպին հետեւող յանձնաժողովի նախագահ, աշխատանքի նախարար Ալի Ռաբիին, որը գտնւում է Չինաստանում նոյնպէս հաստատել է նաւի անձնակազմի բոլոր անդամների մահւան լուրը՝ ցաւակցելով նրանց ընտանիքի անդամներին ու հարազատներին:

Նա միաժամանակ տեղեկացրել է, որ չինական կողմից պահանջել է շարունակել զոհւած նաւաստիների մարմինների որոնողական աշխատանքները: Նշենք, որ մինչ այժմ յայտնաբերւել է նաւի անձնակազմի զոհւած 32 անդամներից միայն երեքի մարմինները:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողի՞ արդեօք Հենրիխ Մխիթարեանն «Արսենալ»-ում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։