Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 15 Յունւարի 2018 11:00

Համակարգի նպատակայարմարութիւնը որոշող ժողովը կը վճռի քաղխորհուրդներում կրօնական փոքրամասնութիւնների ներկայութեան հարցը

Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող ժողովն է վճռելու քաղխորհուրդներում կրօնական փոքրամասնութիւնների ներկայութեան հարցը: Այս մասին որոշումը կայացրել են Իսլ. խորհրդարանի պատգամաւորները:

«alikonline.ir» - Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող ժողովն է վճռելու քաղխորհուրդներում կրօնական փոքրամասնութիւնների ներկայութեան հարցը: Այս մասին որոշումը կայացրել են Իսլ. խորհրդարանի պատգամաւորները:

Իսլ. խորհրդարանն իր յունւարի 14-ի նիստի ընթացքում քննարկել է իսլամական խորհուրդների եւ քաղաքապետերի ընտրութեան մասին օրէնքի բարեփոխման նախագծի այն հատւածը, որը Պահապանների խորհրդի կողմից յետ էր վերադարձւել խորհրդարան՝ Սահմանադրական օրէնքին չհամապատասխանելու պատրւակով:

Իսլ. խորհրդարանը պնդել է իր նախկին որոշման վրայ, որը թոյլատրում է կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչներին մասնակցել քաղխորհրդների ընտրութիւններին եւ ընտրւելու դէպքում անդամակցել այդ խորհուրդներին:

Նիստին մասնակից 202 պատգամաւորներից 134-ը կողմ են քւէարկել օրէնքի նախագծի մասին վերջնական որոշումը Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող ժողովի վճռին թողնելուն, 23-ը՝ դէմ, իսկ 10-ը՝ ձեռնպահ: Այսպիսով որոշումն ընդունւել է ձայների 2/3-րդի մեծամասնութեամբ:

Նշենք, որ օրէնքի ընդունման գործում մեծ է եղել կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորների՝ դոկտ. Կարէն Խանլարեանի, Ժորժիկ Աբրահամեանի, դոկտ. Սիամաք Մերեսեդեղի, Իւնաթան Բէյթ Քոլիայի, եւ յատկապէս՝ զրադաշտների պատգամաւոր դոկտ. Էսֆանդիար Էխթիարիի դերակատարութիւնը:

Յիշեցնենք, որ օրէնքում բարեփոխումներ մտցնելու անհրաժեշտութիւնն առաջացաւ այն բանից յետոյ, երբ Պահապանների խորհուրդն օրէնքին հակառակ համարեց Եազդ քաղաքի քաղխորհուրդում զրադաշտների ներկայացուցիչ Սեփանթա Նիքնամի անդամակցութիւնը՝ նշելով, որ ոչ մուսուլմանը չի կարող մաս կազմել այն խորհրդին, որը որոշում է կայացնում մուսուլման մեծամասնութեան մասին:

 

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։