Հա

Քաղաքական

16/01/2018

Հանրապետութեան նախագահ. «Ոչ մի երկիր չի կարող իր ներքին խնդիրները կագաւորել արտաքին ճակատում զօրաշարժով»

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ յունւարի 16-ին ելոյթով հանդէս է եկել Իսլամական համագործակցութեան կազմակերպութեան անդամ երկրների խորհրդարանական վեհաժողովում, որն անց է կացւում Թեհրանում: 

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ յունւարի 16-ին ելոյթով հանդէս է եկել Իսլամական համագործակցութեան կազմակերպութեան անդամ երկրների խորհրդարանական վեհաժողովում, որն անց է կացւում Թեհրանում: Տեղեկացանում է ԻՌՆԱ-ն:

«Ոչ մի երկիր չի կարող իր ներքին խնդիրները կագաւորել արտաքին ճակատում զօրաշարժով»,- իր ելոյթում մասնաւորապէս նշել է դոկտ. Ռոհանին՝ շեշտելով, որ խնդիրների կարգաւորման եւ մարտահրաւէրները յաղթահարելու նպատակով անհրաժեշտ է զբաղւել ներքին վիճակով, այլ, ոչ թէ՝ արտաքին ճակատով:

«Մեր հասարակութիւնների խնդիրների կարգաւորման համար անհրաժեշտ է յենւել սեփական կարողականութիւնների եւ տարողութեան վրայ, այլ, ոչ թէ ապաւինել այլոց՝ մեր խնդիրների կարգաւորման համար: Սա չի նշանակում ինքնամեկուսացում»,- ասել է նախագահը:

Անդրադառնալով իսլամական երկրների հետ Իրանի յարաբերութիւններին, դոկտ. Ռոհանին ընդգծել է, որ պաշտօնական Թեհրանը ցանկանում է իսլամական բոլոր երկրների հետ իր յարաբերութիւնները կառուցել բարեկամութեան եւ իսլամական եղբայրութեան սկզբունքի հիման վրայ. «Մենք իսլամական որեւէ երկրի չենք համարում մեր մրցակիցը: Այլ, ընդհակառակը, հաւատացած ենք, որ թէկուզ այն երկրների, որոնց հետ ունենք տարաձայնութիւններ կարող ենք փոխադարձ յարգանքի սկզբունքի հիման վրայ ձեւաւորել երկխօսութիւն եւ համագործակցութիւն»,- յստակեցրել է նա՝ ցաւ յայտնելով, որ կան իսլամական երկրներ, որոնք ընթանում են սխալ ուղով՝ տրւելով ԱՄՆ-ի եւ Իսրայէլի սադրանքներին, եւ իսլամական աշխարհում սերմանելով պառակտւածութիւն:

«Մեր տեսակէտից այն ուժերը, որոնք իսլամական աշխարհում պատերազմների հրահրման, քաղաքա-տնտեսական ճնշումների գործադրման եւ ճգնաժամերի սերմանման պատճառ են դառնում, իրենց գոյութիւնը պայմանւորում են արիւնայեղութեամբ ու պառակտւածութեան եւ բռնութեան տարածումով, եւ չեն ցանկանում ու չեն կարող ճնշւած ժողովրդների բաերկամը լինել»,- նշել է Հանրապետութեան նախագահը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։