Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 16 Յունւարի 2018 14:40

ԱԳՆ խօսնակ. «Սիրիայում ԱՄՆ-ի կողմից սահմանային անվտանգութեան ուժեր ստեղծելն ակնյայտ միջամտութիւն է այդ երկրի ներքին գործերին»

ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին մեկնաբանել է Սիրիայի հիւսիսում ԱՄՆ-ի կողմից սահմանային անվտանգութեան ուժեր ստեղծելու մտադրութեան մասին յայտարարութիւնը՝ նշելով, որ այդ քայլը միանշանակօրէն սրելու է իրավիճակը Սիրիայում:

«alikonline.ir» - ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին մեկնաբանել է Սիրիայի հիւսիսում ԱՄՆ-ի կողմից սահմանային անվտանգութեան ուժեր ստեղծելու մտադրութեան մասին յայտարարութիւնը՝ նշելով, որ այդ քայլը միանշանակօրէն սրելու է իրավիճակը Սիրիայում: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

 «Սիրիայում ԱՄՆ-ի կողմից սահմանային անվտանգութեան ուժեր ստեղծելն ակնյայտ միջամտութիւն է այդ երկրի ներքին գործերին, եւ միանշանակօրէն սրելու է իրավիճակը Սիրիայում»,- ասել է Ղասեմին:

«Մտահոգիչ է այն փաստը, որ ԱՄՆ-ն այս որոշման մասին յայտարարում է այն ժամանակ, երբ սիրիական բանական ու նրա դաշնակից ուժերն ակնառու եւ մեծ յաջողութիւնների են հասել ահաբեկչական խմբաւորումների դէմ պայքարում»,- ընդգծել է ԱԳՆ մամլոյ խօսնակը՝ յաւելելով, որ հասունացել է պահը, որպէսզի ԱՄՆ-ը վերանայի իր տարածաշրջանային ոչ կառուցողական քաղաքականութիւնը եւ սեղմ ժամկէտներում դուրս բերի իր ուժերին Սիրիայից՝ թոյլ տալով, որ սիրիական ժողովուրդը տնօրինի սեփական ճակատագիրը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։