Հա

Քաղաքական

18/01/2018 - 10:10

ԱԳ նախարարը ներկայացրել է իր նոր տեղակալներին

ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը նախարարութեան նոր կառուցւածքի շրջանակում ներկայացրել է իր նոր տեղակալներին: 

«alikonline.ir» - ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը նախարարութեան նոր կառուցւածքի շրջանակում ներկայացրել է իր նոր տեղակալներին: Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին երէկ՝ յունւարի 17-ին յայտնել ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:

Նախարարի տեղակալի պաշտօնում նշանակւել է Մորթեզա Սարմադին, Սէյէդ Աբբաս Արաղչին զբաղեցնելու է քաղաքական հարցերով նախարարի տեղակալի պաշտօնը, Հնդկաստանում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Ղոլամռեզա Անսարին՝ տնտեսական հարցերով տեղակալի պաշտօնը, Ղոլամհոսէյն Դեհղանին՝ իրաւական եւ միջազգային հարցերով տեղակալի պաշտօնն իսկ Հոսէյն Փանահի Ազարը՝ իրանցիների եւ խորհրդարանական հարցերով տեղակալի պաշտօնը:

Սէյէդ Մոհամմադ Քազեմ Սաջջադ Փուրը նշանակւել է քաղաքական եւ միջազգային հարցերի ուսումնասիրութիւնների կենտրոնի տնօրէն, Մոհամմադ Թաղի Սաբերին՝ վարչական եւ ֆինանսական վարչութեան պետ, Հոսէյն Ջաբերի Անսարին՝ քաղաքական յատուկ հարցերով նախարարի աւագ օգնական իսկ Հասան Ղաշղաւին՝ նախագահի խորհրդական:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։