Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 31 Յունւարի 2018 10:30

Պատգամաւորները ընդունեցին 1397 թւականի պետբիւջէի ընդհանրութիւնները

Իսլ. խորհրդարանը այսօր՝ յունւարի 31-ին, իր բաց նիստի ընթացքում ընդունեց 1397 թւականի պետբիւջէի ընդհանրութիւնները:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանը այսօր՝ յունւարի 31-ին, իր բաց նիստի ընթացքում ընդունեց 1397 թւականի պետբիւջէի ընդհանրութիւնները: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Քննարկումը տեւեց մի քանի ժամ: Պետբիւջէի ընդհանրութեանը թեր եւ դէմ արտայայտւեցին թւով 6 պատգամաւորներ, որից յետոյ ելոյթով հանդէս եկան կառավարութեան ներկայացուցիչներ Մոհամմադ Բաղեր Նոբախտը եւ Ալի Ասղար Իւսէֆնեժադը:

Քննարկումներին յաջորդեց քւէարկութիւնը, որի արդիւնքում պատգամաւորները՝ քւէների 182 թեր, 73 դէմ եւ 6 ձեռնպահ պատկերով ընդունւեց 1397 թւականի պետբիւջէի ընդհանրութիւնները:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողի՞ արդեօք Հենրիխ Մխիթարեանն «Արսենալ»-ում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։