Հա

Քաղաքական

04/02/2018

Դոկտ. Զարիֆ. «ԱՄՆ-ի միջուկային հայեցակարգը մարդկութեանը մօտեցնում է մահւան»

ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը «Twitter»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ-ի միջուկային նոր հայեցակարգին՝ նշելով, որ այն մարդկութեանը մօտեցնում է մահւան:

«alikonline.ir» - ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը «Twitter»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ-ի միջուկային նոր հայեցակարգին՝ նշելով, որ այն մարդկութեանը մօտեցնում է մահւան: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«ԱՄՆ միջուկային հայեցակարգը արտացոլում է միջուկային զէնքից կախւածութիւն՝ չնայած միջուկային զէնքի չտարածման մասին պայմանագրին` այսպիսով մօտեցնելով մարդկութեանն ամբողջական ոչնչացմանը:

Զարմանալի չէ, որ այժմ մենք ամէնից մօտ ենք ապոկալիպսիսին (արմագեդոն, աշխարհի վերջ-ԽՄԲ.) 1953 թւականից ի վեր»,- գրել է դոկտ. Զարիֆը՝ յաւելեով, որ ԱՄՆ-ի նախագահ Թրամփի համառութիւնը Միջուկային գործարքը ոչնչացնելու ձգտման հարցում ծագում է հէնց այն նոյն վտանգաւոր անխոհեմութիւնից:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։