Հա

Քաղաքական

04/02/2018 - 11:20

Նախագահ Սարգսեանի եւ դեսպան Սաջջդիի մասնակցութեամբ գործարկւել է հակաքաղցկեղային գերհզօր ռադիոթերապիայի սարք

Իրանի եւ Հայաստանի միջեւ գիտա-բժշկական համագործակցութիւնների շրջանակում երէկ՝ փետրւարի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի ուղեկցութեամբ այցելել է ՀՀ առողջապահութեան նախարարութեան Վ. Ա. Ֆանարջեանի անւան Ուռուցքաբանութեան ազգային կենտրոն, ուր գործարկւել է նոր՝ գերհզօր ռադիոթերապիայի սարքն ու դրա յարակից սարքաւորումները:

«alikonline.ir» - Իրանի եւ Հայաստանի միջեւ գիտա-բժշկական համագործակցութիւնների շրջանակում երէկ՝ փետրւարի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի ուղեկցութեամբ այցելել է ՀՀ առողջապահութեան նախարարութեան Վ. Ա. Ֆանարջեանի անւան Ուռուցքաբանութեան ազգային կենտրոն, ուր գործարկւել է նոր՝ գերհզօր ռադիոթերապիայի սարքն ու դրա յարակից սարքաւորումները:

Սարքը կոչւում է «Վարիան Կլինիկ ա իքս», այն Հայաստանում միակն է, եւ ձեռք է բերւել իրանցի բժիշկների շնորհիւ:

Դեսպան Սաջջադին ժամանակակից եւ գերհզօր այս սարքի գործարկումը իւրայատուկ իրադարձութիւն համարեց Հայաստանի բժշկագիտութեան ոլորտում՝ նշելով. «Քաղցկեղի բուժման ամենաարդիական ու զարգացած սարքաւորումներից մէկն իրանցիների միջոցով շահագործման է յանձնւել Վ. Ա. Ֆանարջեանի անւան Ուռուցքաբանութեան ազգային կենտրոնում, որը հազարաւոր հիւանդների կեանք է փրկելու: Հաշւի առնելով բնակչութեան թիւն ու քաղցկեղով հիւանդների թիւը, Հայաստանին անհրաժեշտ է նման եւս 4 սարք՝ միջազգային չափանիշերին համապատասխանելու համար»:

Դեսպան Սաջջադին տեղեկացրել է, որ անհրաժեշտ պայմանների առկայութեան դէպքում, իրանցի բժիշկները պատրաստ են նման եւս երեք սարք գործարկել Հայաստանի տարբեր մարզերում, ինչը քաղցկեղի բուժման ասպարէզում Հայաստանին կը դարձնի ինքնաբաւ:

Շնորհակալութիւն յայտնելով իրանցի բժիշկների կողմից կատարւած ներդրման կապակցութեամբ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն ասաց. «Անկախացումից ի վեր, Իրանը մշտապէս կանգնած է եղել Հայաստանի ժողովրդի կողքին, եւ ծանր պայմաններում երբեք մենակ չի թողել Հայաստանի ժողովրդին ու կառավարութեանը»:

«Կարիք չկայ յիշատակել Իրանի ժողովրդի ու կառավարութեան կողմից հայ ժողովրդին ցուցաբերւած բոլոր օժանդակութիւնների մասին, քանի որ աջակցութեան կարիքի պահին Հայաստանը վայելել է իրանցիների բարութիւնը»,- նշել է նախագահ Սարգսեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։