Հա

Քաղաքական

04/02/2018

Հանրապետութեան նախագահ. «Պաշտպանական կարողականութեան հետ կապւած բանակցելու անհրաժեշտութիւն չունենք»

Պաշտպանական կարողականութեան հետ կապւած որեւէ ուժի հետ բանակցելու եւ պայմանաւորւածութեան հասնելու անհրաժեշտութիւն չունենք: Այս մասին, այսօր՝ փետրւարի 4-ին երկրի 10 նահանգներում սրբազան պաշտպանութեան 10 թանգարանի բացման կապակցութեամբ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Պաշտպանական կարողականութեան հետ կապւած որեւէ ուժի հետ բանակցելու եւ պայմանաւորւածութեան հասնելու անհրաժեշտութիւն չունենք: Այս մասին, այսօր՝ փետրւարի 4-ին երկրի 10 նահանգներում սրբազան պաշտպանութեան 10 թանգարանի բացման կապակցութեամբ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«Եթէ որեւէ մէկն այս կապակցութեամբ մեզ հետ բանակցի պարզ ու յստակ կը պատասխանենք նրան»,- ասել է նախագահը՝ յաւելելով. «Օրէնքի եւ յեղափոխութեան առաջնորդի ցուցմունքների սահմանում, մենք հայթայթելու ենք ցանկացած զէնք, որն անհրաժեշտ է երկիրի պաշտպանութեան համար»:

Յուսալի պաշտպանութիւն ունենալու համար դոկտ. Ռոհանին կարեւորել է ազգային կարողականութեան հզօրացումը՝ պաշտպանական կարողականութիւնը համարելով դրա բաղադրիչներից մէկը. «Պաշտպանական կարողականութիւնն ազգային կարողականութեան բաղադրիչներից մէկն է. քաղաքական, տնտեսական, մշակութային եւ պաշտպանական կարողականութիւնները միասին ձեւաւորում են ազգային կարողականութիւնը: Դրանցից որեւէ մէկի բացակայութեան դէպքում անհնար է ղեկավարել երկիրը»,- յստակեցրել է Հանրապետութեան նախագահը:

Նա նշել է, որ այսօր բոլորը սպառնում են միմեանց, եւ դժւար թէ տեսանելի ապագայում հրաժարւեն նման հռետորաբանութիւնից: Հէնց սա էլ, ըստ նախագահի՝ օրակարգային անհրաժեշտութիւն է դարձնում պաշտպանական կարողականութեան հզօրացումը:

«ԱՄՆ-ն այսօր լկտիաբար Ռուսաստանին սպառնում է իր միջուկային նոր զէնքով: Նման պայմաններում հնարաւո՞ր է արդեօք, որ որեւէ ժողովուրդ յայտարարի, թէ վրայ է հասել խաղաութեան, եղբայրութեան եւ խաղաղ գոյակցութեան ժամանակաշրջանը, եւ ես այլեւս նախկինի պէս պաշտպանական կարողականութեան անհրաժեշտութիւնը չեմ զգում: Մեզ մշտապէս անհրաժեշտ է պաշտպանական կարողականութիւնը, եւ քանի դեռ առկայ են մեր դէմ ուղղւած սպառնալիքները, մենք պարտաւոր ենք հզօրացնել մեր պաշտպանական կարողականութիւնը»,- ասել է դոկտ. Ռոհանին՝ ընդգծելով. «Խաղաղութիւնը գոյանում է ազգային կարողականութեան արդիւնքում: Կանխարգելման նպատակով ազգային կարողականութիւնը, դա նոյն ինքն արժանապատիւ խաղաղութիւնն է: Մենք պէտք է պատրաստ լինենք չէզոքացնելու համար բոլոր սպառնալիքները»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։