Հա

Քաղաքական

05/02/2018

ԱԳՆ խօսնակ. «Տեղեկացւած չենք Միջուկային գործարքի վերանայման վերաբերեալ աշխատանքային խմբի ձեւաւորման մասին»

Լրագրողների հետ շաբաթական հանդիպման ժամանակ ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին նշել է, որ պաշտօնական Թեհրանը տեղեկացւած չէ ԵՄ անդամ երեք երկրների կողմից Միջուկային գործարքի «բարեփոխման» նպատակով ձեւաւորւած աշխատանքային խմբի մասին, եւ այդ կապակցութեամբ եւրոպական կողմը որեւէ տեղեկութիւն չի փոխանցել Թեհրանին:

«alikonline.ir» - Լրագրողների հետ շաբաթական հանդիպման ժամանակ ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին նշել է, որ պաշտօնական Թեհրանը տեղեկացւած չէ ԵՄ անդամ երեք երկրների կողմից Միջուկային գործարքի «բարեփոխման» նպատակով ձեւաւորւած աշխատանքային խմբի մասին, եւ այդ կապակցութեամբ եւրոպական կողմը որեւէ տեղեկութիւն չի փոխանցել Թեհրանին:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թէ իրականութեա՞նը համապատասխանում են արդեօք լուրերն այն մասին, որ ԵՄ անդամ երեք երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի հետ համատեղ ձեւաւորել են աշխատանքային խումբ, որը զբաղւելու է Միջուկային համապարփակ համաձայնագրի «բարեփոխման» գործով, եւ այդ մասին տեղեկացւա՞ծ է արդեօք Իրանը, Ղասեմին ասել է. «Կարծում եմ, թէ ձեր ենթադրութիւններն ի սկզբանէ սխալ են. այս կապակցութեամբ մենք եւրոպական կողմից որեւէ պաշտօնական տեղեկատւութիւն չենք ստացել, եւ կարծում ենք, թէ ամերիկացիներն իրենց հին ու սխալ սովորութեան համաձայն փորձել են իրենց ցանկութիւններն պարտադրեն օտարներին»:

Յիշեցնենք, որ բոլորովին վերջերս ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը յայտարարել էր, որ պաշտօնական Վաշինգտոնը եւրոպական երեք երկրների հետ պայմանաւորւել է աշխատանքային խումբ ձեւաւորելու մասին, որը կը զբաղւի Միջուկային համապարփակ համաձայնագրի «բարեփոխմամբ»:

«Յստակ է միայն այն, որ ամերիկացիները դժգոհ են Իրանի՝ տարածաշրջանի եւ եւրոպական երկրների հետ յարաբերութիւններից, եւ փորձում են ճնշումների գործադրմամբ նրանց պարտադրել իրենց շահերը»,- նշել է ԱԳՆ մամլոյ խօսնակը՝ ընդգծելով, որ պաշտօնական Թեհրանը կարեւորում է՝ ԵՄ անդամ երկրների պաշտօնական քաղաքականութիւնը, այլ, ոչ թէ այն ինչը, որ հաղորդւում է արեւմտեան որոշ ԶԼՄ-ների կողմից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։